Աննա Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1994 (29 տարեկան)
Ծննդավայր{{{2}}} Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ
Մասնագիտությունիրավագետ
ԱշխատավայրՀայաստանի Ազգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀՀ ԱԺ պատգամավոր
ԿուսակցությունՀՀԿ

Աննա Արայի Մկրտչյան(ծնվ.՝ 21 սեպտեմբերի, 1994թ., Երևան, Հայաստան), հայ իրավագետ, քաղաքական գործիչ, Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր։

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2017թ.-ին՝ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2016թ. ավարտել է  ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացը։

2018թ.-ին ավարտել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ XXIV» դասընթացը։

2015-2017թթ. եղել է ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետ և Երիտասարդական խորհրդարանի անդամ։

2017-2018թթ. եղել է «Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ։

2017թ.-ին ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ։

2017-2018թթ. եղել է «BULLSEYE» ամսագրի խմբագիր[2]։

2017-2019թթ. զբաղեցրել է ԱԺ իրավական փորձաքննության վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի իրավափորձագետի պաշտոնը։ 2019-2020թթ.-ին եղել է «PRIME LAW» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու։

2019-2020թթ.՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ։

2021թ. հունիսի 20-ին ընտրվել է 8-րդ գումարման ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր[3]։

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով[4]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է[3]։

2023թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աննա Մկրտչյան». infocom.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  2. LLC, Helix Consulting. «Բրյուսելում տեղի է ունեցել EDS-ի Bullseye ամսագրի խմբագրակազմի հավաքը / Լուրեր / Տեղեկատվական կենտրոն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 «Anna Mkrtchyan 1442». www.parliament.am. National Assembly of the Republic of Armenia. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  4. «ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու Աննա Մկրտչյանի կենսագրությունը». Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  5. «Supreme Certifying Committee | Աննա Արայի Մկրտչյան». bok.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.