Էլինար Վարդանյան
Էլինար Սուրիկի Վարդանան (նոյեմբերի 18, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։
Ծնվել է | նոյեմբերի 18, 1978 (45 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | անկուսակցական |
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995-2000 թթ. — ավարտել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտը՝ իրավագետ-փորձագետի որակավորմամբ։
- 2008 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000—2002 թթ. — Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի դասախոս։
- 2001 թվականից - Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։
- 2002—2008 թթ. — աշխատել է Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի գործադիր տնօրեն։
- 2005—2009 թթ. — աշխատել է «Էլեկտրաապարատ» ԲԲԸ-ում որպես իրավախորհրդատու։
- 2005—2007 թթ. — Հյուսիսային համալսարանի դասախոս։
- 2008—2012 թթ. — «Առաջին հիպոտեկային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության իրավախորհրդատու։
- 2008—2012 թթ. — «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի համակարգող։
- 2009—2012 թթ. — «Միջազգային խորհրդատվական խումբ» ՓԲԸ տնօրեն։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2015 թ. հոկտեմբերի 8-ին ԲՀԿ Երևան քաղաքի Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ հեռացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Արամ Սաֆարյան |
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյան 31 մայիսի 2012 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|