Վիգեն Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վիգեն Խաչատրյան
Ծնվել էհուլիսի 7, 1951(1951-07-07) (68 տարեկան)
ԾննդավայրԻջևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Վիգեն Սուրենի Խաչատրյան (հուլիսի 7, 1951(1951-07-07), Իջևան, Հայաստան), ՀՀ քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ էլեկտրիկի որակավորմամբ։

  • 1973-1984 թվականներին կատարել է կոմերիտական աշխատանք,
  • 1984-1986 թվականներին աշխատել է «Հայէլեկտրամեքենա» ամ ՀԿԿ կոմիտեի քարտուղար,
  • 1986-1988 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ տեսուչ,
  • 1988-1990 թվականներին՝ ՀԿԿ Գուգարքի շրջկոմի առաջին քարտուղար։
  • 1997-1998 թթ.` ՀՀ Լոռու մարզպետ։
  • 2008-2010 թթ.` «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։
  • 1994-1995 թվականներին՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։
  • 1995 թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
  • 1994 թ. հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը և ընտրվել ՌԱ(ԼԴ) կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ։
  • 1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։