Արթուր Նալբանդյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արթուր Նալբանդյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 9, 1971 (54 տարեկան) |
| Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | տնտեսագետ |
| Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Արթուր Լևոնի Նալբանդյան (դեկտեմբերի 9, 1971, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ՀՀ Լոռու մարզի նախկին մարզպետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979-1989 թվականներին սովորել և ավարտել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցը։
- 2003-2007 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականի հոկտեմբերին ընտրվել է Ալավերդու քաղաքապետ։
- 2008 թվականի հոկտեմբերին վերընտրվել է Ալավերդու քաղաքապետի պաշտոնում։
- 2011 թվականի հուլիսի 28-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ[1]։
- Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ (2014)[2]։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու որդի։ Զինապարտ է, շարքային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Ա. Լ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| Նախորդող Արամ Քոչարյան |
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան 28 հուլիսի 2011 - 2018 |
Հաջորդող Հրանտ Մարգարյան |
| ||||||
