Անդրեյ Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրեյ Ղուկասյան
Հայաստանի Լոռու մարզպետ

(2018-2020թ)

Նախորդող Հրանտ Մարգարյան
Հաջորդող Արամ Խաչատրյան
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2002)
Մասնագիտություն՝ ատամնաբույժ, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 12, 1980(1980-08-12) (43 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Անդրեյ Սերժիկի Ղուկասյան (օգոստոսի 12, 1980(1980-08-12), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական գործիչ, ատամնաբույժ, Հայաստանի Լոռու մարզպետ (2018 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 17-ը)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 12-ին Վանաձորում։ 1987-1995 թվականներին հաճախել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1995-1997 թվականներին սովորել է Վանաձորի Ս. Աբովյանի անվան թիվ 1 վարժարանում։ 1997-2002 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում։ 2002-2004 թվականներին ՌԴ Վորոնեժի Ն. Ն. Բուրդենկոյի անվան պետական բժշկական ակադեմիայի օրթոդոնտիայի ամբիոնում անցել է օրդինատուրա և ստացել է ստոմատոլոգ-օրթոդոնտի որակավորում։

2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈւ որպես բուժծառայության սպա։ 2006-2014 թվականներին աշխատել է Վան-Մեդ բժշկաստոմատոլոգիական կենտրոնում որպես բժիշկ-ստոմատոլոգ (օրթոդոնտ)։ 2009 թվականին անցել է վերապատրաստում ատամնային իմպլանտացիա մասնագիտությամբ և ստացել իմպլանտոլոգի որակավորում։ 2007, 2011, 2013 թվականներին Գերմանիայում անցել է վերապատրաստում ատամնային իմպլանտացիա մասնագիտությամբ։ 2014 թվականից մինչ օրս աշխատում է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում որպես հիմնադիր-տնօրեն և բժիշկ-ստոմատոլոգ (օրթոդոնտ, իմպլանտոլոգ)[2]։

Կուսակցական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից անդամակցել է ՀՅԴ-ին, որը լքել է 2016 թվականին[3]։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

2017 թվականի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում՝ ստանալով 287 ձայն։

2018 թվականին նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ[4]։ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է Լոռու մարզպետ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին մասնակցել է Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում՝ ստանալով 4286 ձայն, ընրվել պատգամավոր, սակայն հրաժարվել մանդատից՝ պահպանելով Լոռու մարզպետի պաշտոնը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. Անդրեյ Սերժիկի Ղուկասյանի էջը Լոռու մարզպետարանի կայքում
  3. «ԿՈՒՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ ԿԱՄ ԴՐՎԱԳՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՐԿԿՈՒՍԱԿԱՑԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ». Լոռի Թիվի. 09/06/2019. Վերցված է 15/06/2019-ին.
  4. «ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
Նախորդող
Հրանտ Մարգարյան
ՀՀ Լոռու մարզպետ
Անդրեյ Ղուկասյան

2018 թվականի հոկտեմբերի 10-ից
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է