Հայաստանի հանրապետական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀՀԿ (այլ կիրառումներ)
Հայաստանի հանրապետական կուսակցություն
ՀՀԿ
Armenian parliamentary election 2018 001.jpg
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՍերժ Սարգսյան
Կարգախոս«Անվտանգություն և առաջընթաց»
ՀիմնադիրԱշոտ Նավասարդյան
Հիմնադրված1990 թվական
Գաղափարախոսությունազգային կոնսերվատիզմ
ազգայնականություն
պրոռուսականություն
«մեծ վրան»
Քաղաքական հայացքաջակողմյան
ՇտաբԵրևան, Հայաստան
ՀՀ Ազգային ժողով
4 / 107
Երևանի ավագանի
0 / 65
Կայքhhk.am
Commons-logo.svg Republican Party of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի հանրապետական կուսակցություն, գործող ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում[1]։ Հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է[2]։ Այն իրեն համարում է Ազգային միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Ներկայում ՀՀԿ-ն ընդդիմադիր, աջ-կենտրոնամետ կուսակցություն է

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության համագումարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀԿ 17-րդ հերթական համագումար - 18 դեկտեմբերի 2021 թ.
  • ՀՀԿ 16-րդ հերթական համագումար - 26 նոյեմբերի 2016 թ.
  • ՀՀԿ 15-րդ հերթական համագումար - 24 մայիսի 2014 թ.
  • ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումար - 15 դեկտեմբերի 2012 թ.
  • ՀՀԿ 13-րդ հերթական համագումար - 10 մարտի 2012 թ.
  • ՀՀԿ 12-րդ հերթական համագումար - 28 նոյեմբեր
  • ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումար - 22 հուլիսի 2006 թ.
  • ՀՀԿ 9-րդ հերթական համագումար - 17 դեկտեմբերի 2005 թ.
  • ՀՀԿ 8-րդ հերթական համագումար - 12 հուլիսի 2003 թ.
  • ՀՀԿ 7-րդ արտահերթ համագումար - 30 նոյեմբերի 2002 թ.
  • ՀՀԿ 6-րդ հերթական համագումար - 09 հունիսի 2001 թ.
  • ՀՀԿ 5-րդ հերթական համագումար - 29 հունվարի 1999 թ.
  • ՀՀԿ 4-րդ հերթական համագումար - 20 դեկտեմբերի 1997 թ.
  • ՀՀԿ 3-րդ արտահերթ համագումար - 22 հունիսի 1996 թ.
  • ՀՀԿ 2-րդ հերթական համագումար - 02 դեկտեմբերի 1995 թ.
  • ՀՀԿ 2-րդ համաժողով - 14 ապրիլի 1995 թ.
  • ՀՀԿ 1-ին համագումար - 22 մարտի 1992 թ.
  • ՀՀԿ 1-ին համաժողով - մարտ 1991 թ.

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետական կուսակցությունը մասնակցում է Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Կուսակցության կարգախոսն է «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»[3]։ Կուսակցությունից և ընտրապայքարից անսպասելի դուրս է գալիս Հերմինե Նաղդալյանը։ ՀՀԿ-ից անսպասելի դուրս է գալիս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ- ից դուրս է գալիս գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն առաջին անգամ պատմության մեջ չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հայրենիք կուսակցության հետ համատեղ քաղաքական «Պատիվ ունեմ»[4] դաշինքով։

Դաշինքի առաջին համարը առաջիկա ընտրություններում կլինի ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի hանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ցուցակում չի լինելու[5][6]։

Դաշինքի կարգախոսն է` «Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք։»[7]։

ՀՀԿ նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահներ։

1 Աշոտ Նավասարդյան 1990-1997

2 Անդրանիկ Մարգարյան 1997-2007

3 Սերժ Սարգսյան 2007-մինչ օրս

ՀՀԿ փոխնախագահներն են Արմեն Աշոտյան֊ը և Էդուարդ Շարմազանով֊ը

ՀՀԿ երիտասարդական միության գլխավոր քարտուղարն է Հայկ Մամիջանյան֊

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀԿ անդամների թիվը՝ թավշյա հեղափոխությունից առաջ և հետո» 
  2. hhk.am Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագիր
  3. ««Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին». ՀՀԿ-ն հրապարակեց իր կարգախոսը» 
  4. «ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը ստորագրել են «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիր»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021 թ․ մայիսի 19 
  5. «Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2021 թ․ մայիսի 19 
  6. ««Ստորագրվեց «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը»» (հայերեն)։ Վերցված է 2021 թ․ մայիսի 19 
  7. «Մուտք գործել կամ գրանցվել՝ դիտելու համար»։ www.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2021 թ․ մայիսի 19