Աղվան Վարդանյան
Աղվան Վարդանյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
---|---|
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և խմբագիր |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 7, 1958 (64 տարեկան) |
Ծննդավայր | Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Աղվան Արշավիրի Վարդանյան (հոկտեմբերի 7, 1958, Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՅԴ նախկին անդամ (կուսակցությունից հեռացվել է 2018 թվականի մայիսի 4-ին[1])։,այժմ Հայաստան դաշինքի անդամ և պատգամավոր։ Բանասեր, բանաստեղծ, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղվան Վարդանյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 7-ին Նախիջևանի ԻՍՍՀ Գեմուր գյուղում։ Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975-1976 թթ.-ին՝ «Հայջրինդուստրիա» ԳՄ-ում որպես ապրանքագետ,
- 1982-1987 թթ.-ին՝ «Երևանի պետական համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար,
- 1987-1990 թթ.-ին՝ «Գարուն» և «Աղբյուր» ամսագրերի աշխատակից,
- 1990-1993 թթ.-ին՝ Հայաստանի գրողների միության քարտուղար[2],
- 1991-1993 թթ.-ին՝ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր,
- 1993-1994 թթ.-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից,
- 1994-1996 թթ.-ին՝ «Դրօշակ» հանդեսի խմբագիր (Աթենք),
- 1996-1999 թթ.-ին՝ «Երևան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր,
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ՀՅԴ խմբակցության ղեկավար։
- 2003 թ. հունիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
- 2007 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
- 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում[3]։
- 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[4]։
- 2008-2011 թթ. - ՀՅԴ Բյուրոյի անդամ,
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՅԴ խմբակցության քարտուղար,
- 2012 թվականին ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ։
- 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից։
- 11.06.2012 - 04.03.2016 Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով։
- 11.06.2012 Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
- 01.11.2012 - 04.03.2016 Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
- 04.03.2016 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
- 04.03.2016 - 10.03.2016 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
- 10.03.2016 Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)
- 03.03.2014 Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով
- 07.03.2014 - 01.02.2016 Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով
2015 թվականի հունվարի 28-ից մինչև 2018 թվականի մարտի 22-ը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ[5]։
Հեռացվել է կուսակցությունից 2018 թվականի մայիսի 4-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշումը չկատարելու համար[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծություններ, «Գարուն», 1984, № 4։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակի դափնեկիր է (1989)
- Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով
- Երախտագիտության մեդալ, 2017[6]
Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու երեխա և յոթ թոռ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Աղվան Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ-ից»։ armlur.am։ Վերցված է 2018 թ․ մայիսի 4
- ↑ էջ 332 (Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական)
- ↑ Ա. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին
- ↑ Ա. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Աղվան Վարդանյանն ընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Դավիթ Լոքյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյան 2001—11 հունիսի 2003 |
Հաջորդող Լևոն Մկրտչյան |
Նախորդող Ռազմիկ Մարտիրոսյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյան 11 հունիսի 2003—2 հունիսի 2008 |
Հաջորդող Արսեն Համբարձումյան |
Նախորդող Արտյուշ Շահբազյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան 31 մայիսի 2012 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Արմեն Ռուստամյան |
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյան 2015 - 2018 |
Հաջորդող հեռացվել է կուսակցությունից |
![]() |
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աղվան Վարդանյան կատեգորիայում։ |
|
|
|
|
|
- ՀՅԴ անդամներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Երախտագիտության մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ խմբագիրներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ լրագրողներ
- Հայ բանասերներ