Արտեմ Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտեմ Ասատրյան
Artem-Asatryan-Armenia-Minister.jpg
Դրոշ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
հունիս 16, 2012 - 2018
Նախորդող Արթուր Գրիգորյան
Հաջորդող Մանե Թանդիլյան
Դրոշ
ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
դեկտեմբեր 18, 2010 - հունիս 16, 2017
Նախորդող Վազգեն Խաչիկյան
Հաջորդող Արմեն Աբրահա
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 23, 1972(1972-05-23) (47 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ

Արտեմ Ջանիկի Ասատրյան (մայիսի 23, 1972(1972-05-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թ. մայիսի 23-ին, Երևան քաղաքում։

  • 1979-1989 թթ. ավարտել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով,
  • 1989-1994 թթ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում՝ էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտացմամբ։
  • 1995-1997 թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով պետական ծառայողի որակավորում՝ պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտացմամբ։
  • 2000-2003 թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում և Հայաստանի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում և պաշտպանել թեկնածուական թեզ՝ "ՀՀ կենսաթոշակային ապահովության հիմնախնդիրները աղքատության հաղթահարման գործում" թեմայով՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Մասնագիտական վերապատրաստում է անցել Հարվարդի համալսարանում ԱՄՆ, Համաշխարհային բանկի ինստիտուտում, ինչպես նաև Շվեդիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Իսրայելի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ կրթական հաստատություններում։

Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, վերլուծությունների, հետազոտական աշխատությունների։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ.` ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամում բաժնի պետ,
  • 1998-2006 թթ.` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ,
  • 2006-2007 թթ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն,
  • 2007 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,
  • 2011 թ. փետրվարի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ համատեղության կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար[1]։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի¸ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[3]։
  • 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում[4]։

Ղեկավարում է նաև Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդը։

1994-1995 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ նախագահի հրամանագրով 2008 թ. դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[5]։ Արդյունավետ կառավարման համար արժանացել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալի, բազմաթիվ մրցանակների և շնորհակալագրերի։

Դասային աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ. մայիսին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։

Նախորդող
Արթուր Գրիգորյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Արտեմ Ասատրյան

16 հունիսի 2012
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Վազգեն Խաչիկյան
ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
Արտեմ Ասատրյան

18 դեկտեմբերի 201016 հունիսի 2012
Հաջորդող
Արմեն Աբրահամյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]