Դավիթ Լոքյան
Jump to navigation
Jump to search
Դավիթ Լոքյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
---|---|
Կրթություն՝ | Վանաձորի պետական համալսարան (1979) |
Գիտական աստիճան՝ | Կենսաբանական գիտությունների թեկնածու (1988) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, կենսաբան և քիմիկոս |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունվարի 20, 1958 (63 տարեկան) |
Ծննդավայր | Նինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ և ՀՀ վարչապետի հուշամեդալ |
Դավիթ Արսենի Լոքյան (հունվարի 20, 1958, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979 թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը՝ կենսաբան-քիմիկոսի մասնագիտությամբ։
- 1982-1988 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979-1982 թթ. - Կիրովականի մանկավարժական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
- 1988-1992 թթ. - Կիրովականի մանկավարժաեկան ինստիտուտի ավագ դասախոս, ապա մարդու ֆիզիոլոգիայի եւ բժշկության ամբիոնի վարիչ։
- 1995-1999 թթ. - «Ինտելեկտուալ» վերլուծական ծրագրային կենտրոնի ղեկավար։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 թ. - նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։
- 1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 49 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար։
- 2001 թ. հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար։
- 2003 թ. հունիսի 13-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։
- 2007 թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։
- 2008 թ. ապրիլի 16-ին վերանշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ վերապահելով գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրերը համակարգողի լիազորությունը[1]:
- 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից՝ ՀՅԴ բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ[2]:
- 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար[3]:
- 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. Լոքյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. Լոքյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Դ. ԼՈՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
|
|
Կատեգորիաներ:
- ՀՅԴ անդամներ
- Հունվարի 20 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ քաղաքաշինության նախարարներ
- ՀՀ գյուղատնտեսության նախարարներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայ կենսաբաններ
- ՀՀ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ
- Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ քիմիկոսներ