Լևոն Մելքոնյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մելքոնյան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Մելքոնյան |
Ծնվել է | 1924 ապրիլի 6 |
Ծննդավայր | Լենինական |
Մահացել է | սեպտեմբերի 28, 2001 | (տարիքը 77)
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Լևոն Մելքոնյան (ապրիլի 6, 1924, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 28, 2001, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951-2001 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնի պետը[1]։
Ստեղծագործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Մելքոնյանի համահեղինակային նախագծերով Երևանում իրականացվել են՝
- Բնակելի տներ Գարեգին Նժդեհի հրապարակում (1957)
- Տերյան փողոցում (1961)
- «Ինտուրիստ» հյուրանոցը (1973-1985)
- ԵԵԿԹ շենքը (1986)
- Մատենադարանի ստորգետնյա գրապահոցը (1988-1989)
- Մարզադահլիճ (1987)
- «Կապուտակ Սևան» պանսիոնատի քոթեջները (1976-1983)
- Մարզադահլիճ (1987)
- Ամառանոցային տներ՝ Դիլիջանում, Արզականում, Ծաղկաձորում (1960-1961)
- «Բարեկամություն» պիոներական ճամբարը Սոչիում (1985)
- Վերակառուցվել է Մոսկվայի Հայ մշակույթի տունը (1981-1984)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական «Տարվա լավագույն կառույց» մրցանակ, 1962
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1972
- Միջազգային ստուգատեսների դափնեկիր, 1994
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|