Հրանուշ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանուշ Հակոբյան (այլ կիրառումներ)
Հրանուշ Հակոբյան
Hranush Hakobyan.jpg
Դրոշ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար
2008 - 2018
Հաջորդող Մխիթար Հայրապետյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 12, 1954(1954-04-12) (65 տարեկան)
Ծննդավայր Սարուխան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

Մխիթար Գոշի մեդալ և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Հրանուշ Հրանտի Հակոբյան (1954, ապրիլի 12, գյուղ Սարուխան), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (2008-2018)։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975-1983 - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
  • 1978-1983 - ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար
  • 1983-1985 - ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
  • 1985-1990 - ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
  • 1986-1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ
  • 1990-1995 - ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
  • 1995-1996 - նույն հանձնաժողովի նախագահ
  • 1995-1997 ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
  • 1996-1998 - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
  • 1996-2008 - Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
  • 1999-2003 - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
  • 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2008 թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ[2]։
  • 2008 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[3]։
  • 2008 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար[4]։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում[5]։
  • 2014 թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում[6]։
  • 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում:
  • 2018 թ․ հրաժարական է տվել։

Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների։

Հայաստան համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդների անդամ, ԳՊՀ-ի խորհրդի նախագահ։ Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը։ Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում։

  • 2018թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրանուշ Հակոբյան

1995-1996
Հաջորդող
Նախորդող
Ռաֆայել Բագոյան
ՀՀ Սոցիալական ապահովության նախարար
Հրանուշ Հակոբյան

1996-1998
Հաջորդող
Գագիկ Եգանյան
Նախորդող
Շավարշ Քոչարյան
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրանուշ Հակոբյան

12 հունիսի 2003 — 7 հունիսի 2007
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրանուշ Հակոբյան

7 հունիսի 2007 — 27 հունիսի 2008
Հաջորդող
Արմեն Աշոտյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
Հրանուշ Հակոբյան

27 հունիսի 2008 — 1 հոկտեմբերի 2008
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Սփյուռքի նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
ՀՀ Սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյան

1 հոկտեմբերի 2008 - 2018
Հաջորդող
Մխիթար Հայրապետյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Հ. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին
  3. Հ. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին
  4. Հ.Հակոբյանին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար նշանակելու մասին
  5. Հ. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար նշանակելու մասին
  6. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  8. Հ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ