Արտակ Դավթյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Դավթյան
Արտակ Դավթյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1966(1966-10-30)[1]
ԾննդավայրՔաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 2023(2023-03-06)[2] (56 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
 Artak Davtyan Վիքիպահեստում

Արտակ Լյուդվիկի Դավթյան (հոկտեմբերի 30, 1966(1966-10-30)[1], Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2023(2023-03-06)[2]), հայ քաղաքական գործիչ, 2009-2017 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2017-2018 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1984 թթ. - աշխատել է Աբովյանի մարզադպրոցում՝ որպես մարզիչ։
  • 1984-1986 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1990-1992 թթ. - աշխատել է Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում որպես տնտեսագետ։
  • 1992-1994 թթ. - աշխատել է Մոսկվայում։
  • 1994-1997 թթ. - աշխատել է Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում՝ հասնելով կառավարչի պաշտոնի։
  • 1997-1999 թթ. - աշխատել է Մոսկվայում։
  • 1998-2003 թթ. - «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, ապա տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 2003-2004 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
  • 2004 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2004-2007 թթ. - «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն։
  • 2017-2018 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2007-2009 թթ. - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2009 թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[5]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արտակ Դավթյան

18 մայիսի 2009 թ. - 2017 թ.
Հաջորդող
Վարդան Բոստանջյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]