Գագիկ Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Թադևոսյան
Ծնվել էհունիսի 29, 1950(1950-06-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 13, 2024(2024-01-13)[1] (73 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունճարտարագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Գագիկ Աղասու Թադևոսյան (հունիսի 29, 1950(1950-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 2024(2024-01-13)[1]), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973-1985 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի սեկտորի վարիչ, ապա՝ բաժնի վարիչի տեղակալ, հանրապետական ուսանողական ջոկատի ղեկավար։
  • 1985-1995 թվականներին աշխատել է «Երևանշին» շինմոնտաժային միավորումում որպես կուսակցական կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար, ապա՝ մեխանիզացիայի, էներգետիկայի և տրանսպորտի վարչության պետ։
  • 1995-1997 թվականներին՝ «Հայաստան-շինարար» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 1997-1999 թվականներին՝ «Երևանշին» ԲԲԸ խորհրդի նախագահ։
  • 2003-2011 թվականներին՝ «Երևանշին» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական։
  • 2004-2007 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրգանական սինթեզի և ճարտարագիտական բնապահպանության դեպարտամենտի ասիստենտ, այնուհետև՝ դասախոս։
  • 2013 թվականից Երևանի Հյուսիսային համալսարանի դասախոս։

Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ անդամ։
  • 1991-1994 թվականներին՝ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ։
  • 1994-2003 թվականներին՝ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար։
  • 1995 թվականի հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀԿԿ խմբակցության քարտուղար։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 1999 թվականի հունիսի 11-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀԿԿ խմբակցության անդամ։
  • 2003 թվականին հեռացել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունից և անդամակցել է «Ազգային միաբանություն» կուսակցությանը։
  • 2003 թվականից «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն է։
  • 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1981)։

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Նախորդող
-
ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Գագիկ Թադևոսյան

11 հունիսի 1999 թ. - 12 հունիսի 2003 թ.
Հաջորդող
Գագիկ Մխեյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը
  2. «ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ և ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.