Հակոբ Հակոբյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
Հակոբ Հակոբյան
Հակոբ Ռաֆիկի Հակոբյան 04.JPG
Ծնվել է հունվարի 26, 1958(1958-01-26) (61 տարեկան)
Ծննդավայր Ծովինար, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Հակոբ Ռաֆիկի Հակոբյան (հունվարի 26, 1958(1958-01-26), Ծովինար, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։ Ըստ մամուլի հրապարակումների, հայտնի է նաև Թունելի Հակոբ և Բեդնի Հակոբ մականուններով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1983 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես տնտեսագետ։
  • 1983-1988 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես ճարտարագետ-տնտեսագետ, ապա պլանային բաժնի վարիչ։
  • 1988-1995 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես պետի տեղակալ։
  • 1995-1997 թթ. - «Արփա-Սևան» շինտրեստի գործադիր տնօրեն։
  • 1997-1999 թթ. - «Արփա-Սևան» ԲԲԸ նախագահ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 43 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգաավորական խմբի անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետև «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից։ 19.06.2007 - 20.10.2008 - Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2008 թ. հոկտեմբերի 20-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
  • 2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։
  • 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ, դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Արա Բաբլոյանը որպես ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հակոբ Հակոբյան

20 հոկտեմբերի 2008 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]