Էդման Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին:
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1932[2] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1] |
Վախճանվել է | մարտի 25, 2020 (87 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Էդման Այվազյան (Էդիկ Այվազյան, օգոստոսի 10, 1932[2], Թեհրան, Իրան[1] - մարտի 25, 2020, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ նկարիչ։ Ծովանկարիչների թագավորական միության անդամ (2002 )։ Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ (2006)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդման Այվազյանը ծնվել է Թեհրանում։ 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։
1948 թվականին մասնակցել է պատանի նկարիչների ցուցահանդեսին և արժանացել մրցանակի։ 1958 թվականին Իրանի կողմից ընտրվել է Վենետիկի Բիենալեի մասնակից և արժանացել է Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1960-1974 թվականներին աշխատել է ճարտարապետության բնագավառում (Գաջերե հյուրանոց, Թոմասյան դպրոց)։ Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները։
1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը, Ռիադ։
Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան[4]։
2015 թվականին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով[5]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-1990 թվականներին անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Իրանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում[6]։
«Մշակույթ միության» պարսկահայ նկարիչների խմբակային ցուցահանդես, 1949
- Խմբակային ցուցահանդես «Գարուն» ակումբ, Թեհրան, 1950
- Մշակութային կապերի համամիութենական ընկերության ամենամյա ցուցահանդես, Թեհրան, 1950-1951 թ
- Խմբակային ցուցահանդես «Իրան-ԱՄՆ» ընկերություն, Թեհրան, 1952
- Ժամանակակից արվեստագետների խմբակային ցուցահանդես, Թեհրան, 1954 , 1955
- Անհատական ցուցահանդես «Իրան-ԱՄՆ» ընկերություն, Թեհրան, 1956
- Գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդես, Գիլդհոլ, Լոնդոն, 1967
- Անհատական ցուցահանդես, Գյուլբենկյան սրահ, Լոնդոն, 1982
- Անհատական ցուցահանդես, Գորկի սրահ, Նյու Յորք, 1983
- Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 1987
- Ցուցահանդես Արարատ ակումբում, Թեհրան[7]
- Կոմիտասին նվիրված խմբակային ցուցահանդես-փառատոն, Կանադա, 2009
- «Հայրենիքի գույները», Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2015 [8]
- «Հանդիպում ընկերոջս՝ Սարգիս Մուրադյանի հետ», Սարգիս Մուրադյան պատկերասրահ, 2016 [9]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Էդման Այվազյան
-
«Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրվելիս
-
«Հայրենիքի գույները» ցուցահանդեսը ՀԱՊ-ում
-
«Հայրենիքի գույները» ցուցահանդեսը ՀԱՊ-ում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.paymanonline.com/ا%D9%90دمان-ادیک-آیوازیان،نخستین-نقاش-ایر/
- ↑ 2,0 2,1 https://www.mallgalleries.org.uk/artist/edman-oaivazian-rsma-roi
- ↑ «Caroun: Edman Aivazian»։ www.caroun.com։ Վերցված է 2020-03-25
- ↑ Edik Ayvazian (Edman)
- ↑ Իրանահայ նկարիչ էդման Այվազյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով
- ↑ Սփյուռքահայ նկարիչ էդման Այվազյանի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ Iranian-Armenian artist Ayvazian brings solo exhibit home
- ↑ էդման Այվազյան «Հայրենիքի գույները»
- ↑ «Հանդիպում ընկերոջս հետ». Էդման Այվազյանի ցուցահանդեսը Երևանում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդման Այվազյան կատեգորիայում։ |