Սարգիս Մուրադյան պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Մուրադյան պատկերասրահ
Sargis Muradyan Gallery Yerevan 2.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Իսահակյան 38, հեռախոս 56-56-98Իսահակյան փողոց
Հիմնադրված է2014

Սարգիս Մուրադյան պատկերասրահ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ժառանգությունը ներկայացնող պատկերասրահ Երևանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Մուրադյան պատկերասրահը հիմնվել է 2014 թվականին Մուրադյան ընտանիքի կողմից (ամուսիններ Զարուհի Մուրադյանի (նկարչի դուստրը) և Հակոբ Ճաղարյանի ջանքերով)[1]։ Պատկերասրահի նպատակն է ներկայացնել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ժառանգությունը, զարգացնել Հայաստանում ժամանակակից արվեստը՝ կազմակերպելով մշակութային և կրթական միջոցառումներ։

Պատկերասրահը բացվել է «Կինը Մուրադյանի արվեստում» ցուցահանդեսով՝ նվիրված նկարչի տիկնոջ՝ Լյուդմիլա Քեչեկի հիշատակին։

Սարգիս Մուրադյանն առաջին հայ արվեստագետներից է, որ սովետական տարիներին անդրադարձել է ազգային թեմային՝ «Կոմիտաս. վերջին գիշերը» (1956) կտավում (Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մաս է կազմում)[2][3]։ Նա գործուն մասնակցություն է ունեցել 1965 և 1988 թթ. հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Արցախյան հիմնախնդրի արդար լուծմանն ուղղված պայքարին։

Սարգիս Մուրադյանի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում, Քյոլնի ժամանակակցի արվեստի Լյուդվիգ թանգարանում[4] և մասնավոր հավաքածուներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]