Լյուդվիգ թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԱլտշտադտ-Նորդ
ՎայրGebäudekomplex der Kölner Philharmonie und des Museum Ludwig?
Ղեկավարության նստավայրՔյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
ՀասցեHeinrich-Böll-Platz, 50667 Köln
Հիմնադրվել է1976
ՀիմնադիրPeter Ludwig? և Irene Ludwig?
Այցելուներ304 942 մարդ (2017)[1] և 231 080 մարդ (2016)
ՏնօրենYılmaz Dziewior?
Կայքmuseum-ludwig.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Լյուդվիգ թանգարան, (Քյոլնի ժամանակակցի արվեստի Լյուդվիգ թանգարան, գերմ.՝ Museum Ludwig), ժամանակակից արվեստի թանգարան Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Թանգարանի հավաքածուն ներառում է փոփ արտ, աբստրակտ և սյուրռեալիստական արվեստի նմուշներ, ինչպես նաև Պաբլո Պիկասոյի Եվրոպայում գտնվող ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այս թանգարանում են գտնվում նաև Էնդի Ուորհոլի և Ռոյ Լիխտենշտայնի ստեղծագործություններից։

2012 թվականի նոյեմբերից թանգարանը ղեկավարել է Ֆիլիպ Կեյզերը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ստեղծվեց 1976 թվականին որպես Ուոլրաֆ-Ռիչարդս թանգարանից անկախ գործող թանգարան։ Նույն տարում գերմանացի արդյունահանող, մեկենաս Պիտեր Լյուդվիգը 45 միլիոն դոլար արժողությամբ[3] 350 արվեստի նմուշներ գնեց և կառուցեց «Լյուդվիգ թանգարանը» Քյոլն քաղաքում, որտեղ պետք է պահվեին 1900 թվականից հետո ստեղծված արվեստի գործերը։

Թանգարանի ներկայիս շենքը, որը նախագծվել է ճարտարապետներ Պիտեր Բուսմանի և Գոդֆրիդ Հաբերերի կողմից, բացվել է 1986 թվականին, գտնվում է Քյոլնի տաճարի մոտ[4]։ Նոր թանգարանը հանգրվանեց և՛ Ուոլրաֆ-Ռիչարդս թանգարանին, և՛ Լուդվիգ թանգարանին։ 1994 թվականին որոշվեց Bischofsgartenstrasse գտնվող շինությունը տրամադրել միայն Լյուդվիգ թանգարանին։ 1999 թվականին թանգարանում ստեղծագործել է ամերիկացի նկարիչ Սթիվ Քինը (1957)։

Թանգարանի շենքում է տեղակայված նաև Քյոլնի ֆիլհարմոնիկը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ներառում է Հոբրիչ հավաքածուն, որում ներառված է փաստաբան Յոզեֆ Հոբրիչի 1914-1939 թվականների արվեստի նմուշները, որոնք Քյոլն քաղաքին են նվիրաբերվել 1946 թվականի մայիսի 2-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո Յոզեֆ Հոբրիչը Քյոլն քաղաքին նվիրաբերեց էքսպրեսիոնիստական հավաքածուն (Էրիկ Հեկել, Կառլ Շմիդթ-Ռոտլուֆ, Էռնստ Լյուդվիգ Կիրխներ, Ավգուստ Մակե, Օտտո Մյուլեր), ինչպես նաև դասական մոդեռնիզմի այլ ներկայացուցիչների գործեր (Մարկ Շագալ, Օտտո Դիքս)։ Թանգարանի հաջորդ համալրումը Լյուդվիգ հավաքածուն է, որը ներառում էր Պիկասոյի, ռուս ավանգարդիստների, ամերիկյան փոփ նկարիչների ստեղծագործություններ։ Պիկասոյի 900 ստեղծագործություններով թանգարանը Բարսելոնայի և Փարիզի թանգարաններից հետո Պիկասոյի ստեղծագործությունների երրորդ ամենամեծ հավաքածուն ներառող թանգարանն է։ Հետագայում Պիտեր Լյուդվիգն ու նրա կինը՝ Իռենը, ռուսական ավանգարդիստների հավաքածուն մշտական փոխառության տվեցին թանգարանին։ Հավաքածուն ներառում է 1905-1935 թվականների արվեստագետների շուրջ 600 աշխատանք՝ Կազիմիր Մալևիչ, Լյուբով Պոպովա, Նատալյա Սերգեևնա Գոնչարովա, Միխայիլ Լարինով և Ալեքսանդր Ռոդչենկո։ Այժմ թանգարանն ունի Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող ռուսական վաղ ավանգարդիստների ամենաընդգրկուն հավաքածուն[5]։

Հավաքածուների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2017 war ein Erfolgsjahr für die städtischen Museen
  2. Palm, Stefan (2011 թ․ նոյեմբերի 8). «Hauptausschuss fällt wichtige Personalentscheidungen. Abschluss der Verträge für Chefs von Museum Ludwig und Schauspiel beschlossen». Stadt Köln - Amt für Presse- und Öffentlichkeitsarbeit. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. Wilson, William (1987 թ․ հուլիսի 12). «A Whiff Of Modernism In Cologne». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  4. Eric Pace (July 23, 1996), Peter Ludwig, 71, German Art Collector, Dies New York Times.
  5. Jeevan Vasagar (26 October 2001), Cologne museum to get 774 Picassos The Guardian.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ թանգարան» հոդվածին։