Սարգիս Մուրադյան
Սարգիս Մուրադյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Սարգիս Մամբրեի Մուրադյան |
Ծնվել է | հունիսի 23, 1927 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | հուլիսի 12, 2007 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և նկարիչ |
Աշակերտներ | Ռաֆայել Ասլանյան և Մելիք Աղաբեկյան |
Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և ԺՏՆՑ բրոնզե մեդալ |
Պաշտոն | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Զավակներ | Գոհար Մուրադյան |
Կայք | sargismuradyan.am |
Sarkis Muradyan Վիքիպահեստում |
Սարգիս Մամբրեի Մուրադյան (հունիսի 23, 1927, Երևան - հուլիսի 12, 2007, Երևան), ՀՀ վաստակավոր նկարիչ (1961), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ՀՀ ժողովրդական նկարիչ (1978)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1943-1945 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
- 1945-1951 թվականներին` Երևանի Գեղարվեստի ինստիտուտում։
- 1954 թվականից` Հայաստանի Նկարիչների միության անդամ։
- 1961 թվականից դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր (1981), 1982-1987 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։
- 1983 թվականից Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։
- 1985-1990 թվականներին` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1990-1995 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
1965 թվականից ակտիվորեն մասնակցել է հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, 1988-1996 թվականներին՝ Հայաստանի անկախության կայացման գործընթացներին։ Երևանում հիմնադրել է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպությունը (1989-2005)[1]։
2014 թվականին Երևանում բացվել է Սարգիս Մուրադյան պատկերասրահը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրադյանն առաջիններից է անդրադարձել Մեծ եղեռնի («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ», 1965) և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին («Սարդարապատի հերոսամարտը», եռապատկեր, 1977, Հայաստանի պատմության թանգարան:

Մուրադյանի արվեստում առանցքային է ժամանակակից մարդու թեման՝ «Գարունը լեռներում» (1960), «Զարթոնք» (1963, ՀԱՊ) և այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացված կերպարները, զգացմունքային հագեցվածությունը։
Ուշագրավ են «Իմ ժամանակակիցը» նկարաշարը («Իմ քաղաքում», 1967, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա, «Խաղաղ երկնքի տակ», 1971, «Արևածագից առաջ», 1971, երկուսն էլ՝ ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1976, ՀԱՊ, «Խաչմերուկ», 1975, Ղազախստանի պատկերասրահ, «Վերադարձ», 1985, Հայաստանի ազգային պատկերասրահ, ՌԴ նկարիչների միության 2-րդ մրցանակ՝ 1995, «Եվա», 1996-1997, Հայաստանի ազգային պատկերասրահ, և այլն), Պարույր Սևակին նվիրված մեծադիր որմնանկարը (1986, Պարույր Սևակի տուն-թանգարան), դիմանկարները Պարույր Սևակին նվիրված նկարաշարը՝ 1964-1974 և «Անհանգիստ գիշեր» («Պարույր Սևակ»), 1985, Գեղարվեստի ակադեմիայի ֆոնդ, Մոսկվա, Առնո Բաբաջանյան, 1961, «Իմ դուստրերը», «Անտունի», երկուսն էլ՝ 1969, Աախենի և Քյոլնի Լյուդվիգ Ժողովրդական արվեստի թանգարան (Գերմանիա), «Ինքնանկար», 1978, (Հայաստանի ազգային պատկերասրահ), նատյուրմորտներն ու բնանկարները («Նատյուրմորտ, փշեր», «Սպիտակ ծառեր», երկուսն էլ՝ 1976 թվականին)։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝
- Էջմիածնում (1961)
- Կիրովականում (1961)
- Տիրանայում (Ալբանիա, 1961)
- Երևանում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Լենինգրադում, Ռիգայում, Լեհաստանում (1979-1982)
- Երևանում, նվիրված 75-ամյակին (1997)
- Հայաստանի ազգային պատկերասրահ (2007)
- Հայաստանի Ազգային պատկերասրահ, Ճամփորդական էտյուդներ, (2009)
- Հայաստանի Գեղարվեստի ակադեմիա, Ճամփորդական էտյուդներ, գրաֆիկա, (2010)
- Հայաստանի նկարիչների միություն, «Իմ ժամանակակիցը», նվիրված 85-ամյակին, (2012)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 1927 ծնունդներ
- Հունիսի 23 ծնունդներ
- 2007 մահեր
- Հուլիսի 12 մահեր
- Հայ նկարիչներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայաստանի նկարիչների միության նախագահներ
- Հայ ուսուցիչներ
- Խորհրդային նկարիչներ