Պարույր Սևակի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարույր Սևակի տուն-թանգարան
Paruyr Sevak Museum.jpg
Տեսակ կենսագրական թանգարան
Երկիր Հայաստան
Տեղագրություն Զանգակատուն[1]
Հասցե գյուղ Զանգակատուն 4-րդ շենք, Արարատի մարզ, ՀՀ
Հիմնադրված է 1972
Տնօրեն Ավետիք Գրիգորյան
Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է Հայաստանում
Պարույր Սևակի տուն-թանգարան
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Զանգակատուն" nor "Template:Տեղորոշման քարտեզ Զանգակատուն" exists.

Պարույր Սևակի տուն-թանգարան, գտնվում է գրողի ծննդավայրում՝ Զանգակատուն գյուղում։ Բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան տասնամյա տարելիցի օրը՝ 1971 թվականի հունիսի 17-ին։

Թանգարանն ընդգրկված է Զանգակատունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Պարույր Սևակի եղերական մահից հետո ՀԽՍՀ կառավարության որոշմամբ (1972) բանաստեղծի հայրենի գյուղում կազմակերպվել է նրա տուն-թանգարանի հիմնադրումը։ Թանգարանը կառուցվել է Սևակի հայրենի տան կողքին, այգու մեջ։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը[2]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և 1000-ից ավելի գրականություն։ Ցուցասրահում ներկայացված են Սարգիս Մուրադյանի՝ 1985-1986 թթ. կատարած մեծադիր, սիմվոլիզմով հագեցված որմնանկարները։

Տուն-թանգարանի բակում, այգու կենտրոնում է գտնվում Պարույր Սևակի գերեզմանը։ Գերեզմանաքարի վրա փորագրված է նաև կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլու անունը։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում հաճախ են կազմակերպվում սևակյան պոեզիայի օրեր, ընթերցումներ, պոեզիայի ձայնագրություններ՝ հենց բանաստեղծի ընթերցմամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Արարատի մարզի Զանգակատուն գյուղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 3.43/9