Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան
East nations art museum in Moscow shot 01.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրNikitsky Boulevard?
Հիմնադրված է1918
Կոորդինատներ: 55°45′23.000″ հս․ լ. 37°35′59.399″ ավ. ե. / 55.75638889° հս․. լ. 37.59983306° ավ. ե. / 55.75638889; 37.59983306
Կայքorientmuseum.ru/downloads/en/index.aspx/

Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, թանգարան Մոսկվայում, հիմնադրվել է 1918 թվականին, որպես Արևելքի արվեստների թանգարան, 1925-1962 թվականներին կոչվել է Արևելյան մշակույթների պետական թանգարան, 1962 թվականից՝ ներկա անունով։ Հավաքածուն կազմված է Արևելքի ժողովուրդների հին և ժամանակակից գեղանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան 30 հազար ցուցանմուշներից (1972)։ Հարուստ է ներկայացված Չինաստանի, Ճապոնիայի, Իրանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի մշակույթը։ Հայկական արվեստը (600 նմուշ) ներկայացված է Հ. Հովնաթանյանի («Դ. Քարաջյանի դիմանկարը») և նրա դպրոցի անհայտ նկարիչների («Թովմաս Օրբելյանի դիմանկարը»), Ս. Ներսիսյանի, Բաշինջաղյան Գևորգի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Արա Սարգսյանի, Անատոլի Ավետյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական աշխատանքներով, ինչպես և հայ ազգային դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցանմուշներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 37 CC-BY-SA-icon-80x15.png