Ռաֆայել Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Ասլանյան
Ռաֆայել Ասլանյան.jpg
Ծնվել էհուլիսի 29, 1948(1948-07-29)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 9, 2017(2017-03-09) (68 տարեկանում)
Մահվան վայրՏոմսկ, Ռուսաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՎանաձորի նկարչական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և նատյուրմորտ
ՈւսուցիչՍարգիս Մուրադյան

Ռաֆայել (Ռաֆիկ) Եգորի Ասլանյան (հուլիսի 29, 1948(1948-07-29), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2017(2017-03-09), Տոմսկ, Ռուսաստան), հայ նկարիչ: ՌԴ նկարիչների միության անդամ: Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ամբիոնի պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Ասլանյանը ծնվել է ՀԽՍՀ Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում` մտավորականի ընտանիքում: Հայրը` Եգոր Ասլանյանը, անգլերեն է դասավանդել տեղական դպրոցում, մայրը եղել է տնային տնտեսուհի: Նրանք ունեցել են չորս տղա, որոնցից երեքը (այդ թվում Ռաֆայելը) դարձել են նկարիչներ:

Aquote1.png Ես հինգ կամ վեց տարեկան էի, երբ գետի ափին տեսա փորձառու նկարիչների աշխատանքները: Վառ գույներն ու արարման անկրկնելի գեղեցկությունն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը: Այդ ժամանակ ես կարծեցի` իմ առջև ինչ-որ կախարդներ են իրենց գունապնակի հմայքը տարածում[1]... Aquote2.png


Ռաֆայել Ասլանյանը միջնակարգ կրթությանը զուգահեռ սովորել է Կիրովականի նկարչական դպրոցում: 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Սարգիս Մուրադյանի արվեստանոց): Ավարտելուց հետո նկարչություն է դասավանդել Դիլիջանում: 1976 թվականին մասնակցել է Երևանի նկարիչների և քանդակագործների մրցույթին և արժանացել առաջին մրցանակի:

1978-1984 թվականներին մասնակցել է հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսներին (Հայաստան), սոցիալիստական երկրների երիտասարդ նկարիչների միջազգային ցուցահանդեսներին (Հավանա, Կուբա), համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսներին (Մոսկվա, ԽՍՀՄ), 1987-1993 թվականներին ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում:

1997-1998 թվականներին նկարներ է ստեղծել Թաթարստանի Նուրլատ քաղաքի Սուրբ Իլյայի եկեղեցում, ինչպես նաև վերականգնել է սրբապատկերներ:

Ռաֆայել Ասլանյանի արվեստը ձևավորվել է 19-20-րդ դարերի հայկական ազգային նկարչության, հին ռուսական կրոնական, ինչպես նաև արևմտյան մոտիվների ազդեցության ներքո:

1998 թվականից ապրել և ստեղծագործել է Տոմսկում: Մշակույթի վարչության աջակցությամբ ստացել է արվեստանոց, 1998-2007 թվականներին դասավանդել է Տոմսկի Վ. Շիշկովի անվան մշակութային կրթական ուսումնարանում: Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի կազմում «Մշակույթի և արվեստի ինստիտուտի» ստեղծման պահից դասավանդել է այնտեղ, 2006 թվականից եղել գեղարվեստաերաժշտական կրթության ամբիոնի պրոֆեսոր[2]:

1998-2013 թվականներին մասնակցել է տեղական և միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոմսկում, Սևերսկում, Յուրգայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում և Մոսկվայում: 2002 թվականին դարձել է Աֆղանստանում և տեղական ռազմաճակատներում զոհված զինվորների հուշարձանի նախագծի հաղթող[3]:

Ռաֆայել Ասլանյանի կտավները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտին սրտի կաթվածի պատճառով[4] հոսպիտալացվել է: Մահացել է 2017 թվականի մարտի 9-ին:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рафаэль Асланян: Творчество (учебное наглядное пособие). - Томск: ИД «Смелая версия» и ООО Типография «Иван Фёдоров», 2012 . - 104 с., ил. - Электронный ресурс: smel.tomsk.ru.
  • Асланян Р.Е. Живопись (учебное пособие). - Томск: Издательство ТГПУ, 2012. - 98 с. - ISBN 978-5-89428-608-2
  • Асланян Р.Е. Особенности работы со студентами младших курсов педагогического вуза на занятиях по рисунку (научная статья) / Актуальные проблемы преподавания творческих дисциплин в контексте современного образования и культуры: Материалы III Всероссийской научно-практической заочной конференции (г. Томск, 14 ноября 2014 г.) / Под ред. Е.А. Каюмовой, И.В. Рудина. - Томск: Издательство ТГПУ, 2014. - 196 с.
  • Веснина, Татьяна. Оправдание Малевича. О художнике Рафо Асланяне // Красное знамя, обл.газета. - Томск, 2014. - 3 февраля. - Электронный ресурс: krasnoeznamya.tomsk.ru
  • Тайлашева, Елена. Высшая лига. Культура и искусство // Томские новости, газета. - Томск, 2011. - 27 мая. - Электронный ресурс: tomsk-novosti.ru (эссе о художниках и музыкантах, в том числе о Р.Е. Асланяне, фото).
  • Шелест, Татьяна. Рафо. Палитра любви и страсти // Томская неделя, газета. - Томск, 2015. - 21 августа. - Электронный ресурс: tomskw.ru.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]