Մելիք Աղաբեկյան
| Ի ծնե | Աղաբեկյան Մելիք Խաչիկի |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 26, 1947 (78 տարեկան) |
| Ծննդավայր | Սուխում |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1] |
| Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
| Ուսուցիչ | Սարգիս Մուրադյան և Էդուարդ Իսաբեկյան |
| Անդամակցություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն, Donetsk Regional Organization of the National Union of Artists of Ukraine?, Q134416128?[2], Ռուսաստանի նկարիչների միություն[1] և Q134395893?[1] |
| Ամուսին | Q134410454? |
Մելիք Խաչիկի Աղաբեկյան (ուկրաիներեն՝ Мелік Хачикович Агабекян), հունիսի 26, 1947, Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ ուկրաինացի նկարիչ, Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ (1986)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղաբեկյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 26-ին Սուխումում[4]։ Ամուսնացել է 1973 թվականին[5]։ 1973-1974 թվականներին դասավանդել է գեղարվեստի պետական քոլեջում։ 1980 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որտեղ սովորել է Էդուարդ Իսաբեկյանի և Սարգիս Մուրադյանի ղեկավարությամբ։ 1980-1982 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1982 թվականից սկսած յոթ տարի եղել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գեղարվեստական խմբագիրը։ 1986 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միություն անդամ է։ 1990-1992 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Շախտյորսկ քաղաքի (Դոնեցկի մարզ, Ուկրաինա[4]) թիվ 6 դպրոցում։ 1981-1985 թվականներին նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Հայաստանում։ Իսկ 1992-1997 թվականներին ցուցադրվել են նաև Դոնեցկի[4] արվեստի ցուցահանդեսներում։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լավերի կիրճը» (ռուս.՝ «Ущелье Хорошие» (1979))
- «Հարսանիք Լենինականում» (ռուս.՝ «Свадьба в Ленинакане» (1980))
- «Երիտասարդ հիմնադիրներ» (ռուս.՝ «Молодые литейщики» (1981))
- «Նատյուրմորտ կակտուսի հետ» (ռուս.՝ «Натюрморт с кактусами» (1985))
- «Վերադարձ» (ռուս.՝ «Возвращение» (1985))
- «Ինքնապաշտպանություն» (ռուս.՝ «Автопортрет» (1986))
- «Ա․ Ծառուկյանի դիմանկարը» (ռուս.՝ «Портрет А. Царукян» (1986))
- «Սկիզբ» (ռուս.՝ «Начало» (1987))
- «Սբ. Առաքյալոց եկեղեցի» (ռուս.՝ «Церковь св. Апостолов» (1988))
- «Ձմեռ։ Արևի օր» (ռուս.՝ «Зима. Солнечный день» (1992))
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://donnu.ru/ec/design/agabekyan-melik-hachikovich
- ↑ https://www.mk-donbass.ru/culture/2020/12/05/v-dnr-izdali-albom-s-rabotami-doneckikh-khudozhnikov.html
- ↑ «Агабекян Мелік Хачикович - Енциклопедія Сучасної України» (ua). esu.com.ua. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 «Армянский художник Агабекян Мелик Хачикович (artist Aghabekyan Melik Khachikovich)» (ռուսերեն). socrealizm.com.ua. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Noev Kovcheg Media. «Мир через призму искусства» (ռուսերեն). noev-kovcheg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.