Ուկրաինայի նկարիչների ազգային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուկրաինայի նկարիչների ազգային միություն
Տեսակմիություն
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Հիմնադրված1938
Կայքnshu.org.ua

Ուկրաինայի նկարիչների ազգային միություն (ուկր.՝ Національна спілка художників України, ДП), արհեստավարժ արվեստագետներին և արվեստի քննադատներին միավորող համաուկրաինական ստեղծագործական կազմակերպություն (ըստ ՈւՆԱՄ 2010 թվականի կատալոգի՝ միության անդամների թիվը կազմել է 3897[1]):

Ուկրաինայի նկարիչների ազգային միության նյութական բազան են կազմում գեղարվեստական ձեռնարկությունները, ստեղծագործական, հանգստյան տները, ցուցահանդեսային տարածքը, հրատարակչական, տպագրական հնարավորությունները, նկարիչների արվեստանոցները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը հիմնադրվել է 1938 թվականին (ի սկզբանե կոչվել է Ուկրաինայի խորհրդային նկարիչների միություն) որպես ԽՍՀՄ նկարիչների միության հանրապետական մասնաճյուղ: Հիմնադրմանը նախորդել է 1933 թվականին Խարկովում ձևավորված հատուկ կազմկոմիտե հնգամյա նախապատրաստական աշխատանքը:

Ուկրաինայի նկարիչների ազգային միության հիմնական նպատակն է ուկրաինական արվեստի՝ որպես համաշխարհային մշակույթի անբաժանելի մասի վերածնունդն ու զարգացումը, երկրում ստեղծագործական ուժերի համախմբումը, գեղարվեստական ստեղծագործության ազատությունը, գիտաժողովների, ազգային, անհատական, նորարարական ցուցահանդեսների կազմակերպում, իր անդամների սոցիալական պաշտպանություն: Ուկրաինայի ազգային նկարիչների միության և այլ ստեղծագործական միությունների նախաձեռնությամբ ընդունվել է Ուկրաինայի «Պրոֆեսիոնալ ստեղծագործողների և ստեղծագործական միությունների մասին» օրենքը[2]:

Ուկրաինայի նախագահի հրամանագրով ստեղծվել է մասնագիտական տոնը՝ Նկարչի օրը[3]: Ուկրաինայի մշակույթի նախարարության հետ համատեղ հաստատվել են Ուկրաինայի նկարիչների ազգային միության Եկատերինա Բելկուրի և Միխայիլ Դերեգուսի անվան մրցանակներ:

1991 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը հրապարակում է«Կերպարվեստ» (ուկրաիներեն՝ Образотворче мистецтво) եռամսյա ամսագիրը:

Համագումարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին - 1938 թ.
  • 2-րդ - 1956 թ.
  • 3-րդ - 1962 թ.
  • 4-րդ - 1968 թ.
  • 5-րդ - 1973 թ.
  • 6-րդ - 1977 թ.
  • 7-րդ - 1982 թ.

Միության նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938-1941 թթ. Իվան Բոյչենկո
  • 1941-1944 թթ. Ալեքսանդր Պաշենկո
  • 1944-1949 թթ. Վասիլի Կասիյան
  • 1949-1951 թթ. Ալեքսեյ Շովկունենկո
  • 1951-1955 թթ. Միխայիլ Խմելկո
  • 1955-1962 թթ. Միխայիլ Դերեգուս
  • 1962-1968 թթ. Վասիլի Կասիյան
  • 1968-1982 թթ. Վասիլի Բորոդայ
  • 1982 թ. Ալեքսանդր Սկոբլիկով
  • 1983-1989 թթ. Ալեքսանդր Լոպուխով
  • 1990 թվականից՝ Վլադիմիր Չեպելիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Каталог членів Спілки художників України»։ НСХУ։ Վերցված է 2012-01-06 
  2. Закон Украины «О профессиональных творческих работниках и творческих союзах» от 07.10.1997 №554/97-ВР, издание=Ведомости Верховной Рады Украины, 1997, номер 52
  3. «Указ Президента України «Про День художника» від 09.10.1998 №1132/98»։ Законодавство України։ Վերցված է 2012-01-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]