Էդուարդ Իսաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Իսաբեկյան
Ծնվել էնոյեմբերի 8 (21), 1914[1][2]
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էօգոստոսի 17, 2007(2007-08-17)[3] (92 տարեկան) կամ օգոստոսի 20, 2007(2007-08-20)[4] (92 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)[1]
Մասնագիտություննկարիչ և նկարչության ուսուցիչ
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներՄելիք Աղաբեկյան
Պարգևներ
Պաշտոնտնօրեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱմուսինԱրփենիկ Նալբանդյան
ԶավակներԱրամ Իսաբեկյան
Կայքeduardisabekyan.com
Էդուարդ Իսաբեկյան Վիքիքաղվածքում
Էդուարդ Իսաբեկյան Վիքիդարանում
 Eduard Isabekyan Վիքիպահեստում

Էդուարդ Հմայակի Իսաբեկյան (նոյեմբերի 8 (21), 1914[1][2], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 17, 2007(2007-08-17)[3] կամ օգոստոսի 20, 2007(2007-08-20)[4], Երևան, Հայաստան, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում), հայ նկարիչ։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ Հայրը՝ Հմայակը, զբաղվում էր հողագործությամբ և առևտրով, մայրը տնային տնտեսուհի էր։ 1918 թվականին Իսաբեկյանների ընտանիքը գաղթում է և երկու ամիս Էջմիածնում մնալուց հետո հաստատվում է Երևանում։

2005 թվականից բնակվել է Աշտարակում։ Մահացել է 2007 թվականի օգոստոսի 17-ին։

Իսաբեկյանին նվիրված են բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրություններ, հոդվածներ մենագրություններ։ Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրման համար (այստեղ են գտնվում Իսաբեկյանի աշխատանքներից 121-ը)։ Նրա գեղանկարչական աշխատանքները պահվում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Նկարահանվել են Իսաբեկյան արվեստագետին ներկայացնող տասնյակ ֆիլմեր։ Էդուարդ Իսաբեկյանը ցմահ ընտրվել է «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահ։ Երևանի քաղաքապետարանը Էդուարդ Իսաբեկյանի կենդանության օրոք որոշում է կայացրել ստեղծել նրա աշխատանքների մշտական ցուցադրության սրահ[6]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ 3 տարրական դպրոցից հետո սովորել է Խաչատուր Աբովյանի դպրոցում։

1927-1931 թվականներին սովորել է Երևանի «Գեղարդ» տեխնիկումում, ուր նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեջյանը (գեղանկար), Գոհար Ֆերմանյանը (գծանկար

1935-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին երկու տարիներին հաճախել է գրաֆիկայի բաժին, այնուհետև տեղափոխվել գեղանկարի բաժին՝ Կոտե Գզելիշվիլու ղեկավարությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «1903 թվականի Բաթումի բանվորների ցույցը»։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյանի հուշատախտակը Երևանում

Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է։ Ստեղծել է գեղանկարչական մեծածավալ ու բարձրարժեք կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, բնանկարներ, գրաֆիկական, թեմատիկ-կոմպոզիցիաներ, գրքի ձևավորումներ։ Էդուարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը հումանիզմն ու խորը հայրենասիրությունն է, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Սանասարի, Բաղդասարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատկերել է սովետական մարդու հերոսական կերպարը («Մարտ քաղաքի համար», 1942, «Տանյա», 1946), հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը («Դավիթ Բեկ», 1945

Քառասունական թվերից հայ կերպարվեստում կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրը աննախընթաց վերելք ունեցավ և դրա վառ արտահայտություններից ամենանշանավորը պիտի համարել Իսաբեկյանի արվեստը։ Իսաբեկյանը եղավ թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը։ Նրա արվեստի հիմքն ազգի անցյալն ու ապագան են, ժողովրդի խրոխտ կեցվածքն ու հիացական ներուժն են։ Նրա թեմատիկ-կոմպոզիցիոն ժանրի գործերը հայ սովետական կերպարվեստի նվաճումներից են։ «Պատանի Դավիթ» (1956, Հայաստանի ազգային պատկերասրահ)», «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին» (1957), «Պատասխան Հազկերտին» (1960, Հայաստանի Ազգային գրադարան) և ուրիշ կտավներ աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ կոմպոզիցիայով, քաղաքացիական հնչեղությամբ։

Մարդու և հայրենի բնության օրգանական կապով են բնութագրվում «Բյուրականցի ծերունին և Արտավազիկ եկեղեցին» (1956), «Ակսել Բակունց»-ը (1956), «Դերենիկ Դեմիրճյան»-ը (1960), «Գանգրահեր տղան» (1964), «Սայաթ-Նովա»-ն (1964)։ Սովետահայ դիմանկարչության լավագույն օրինակներից է «Մոր դիմանկարը» (1944

Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկական նկարագիրը Իսաբեկյանի բնանկարների թեմատիկ առանցքն են կազմում. «Տաթևի ձորում» (1959), «Եզները ջրանցույց կամրջի մոտ» (1959), «Խնձորեսկ» (1962

Գեղանկարչական հագեցվածությամբ են բնորոշվում «Հորովելը» (1956, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Ջրհորի մոտ» («Չվերադարձան», 1965), «Ծառերի շվաքում» (1966), «Արտավազդի մահը» (1966)։ Լայն ճանաչում են գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» (1952) և Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպերի նկարազարդումները։ Հեղինակ է գծանկարների, նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին նվիրված գրաֆիկական շարքերի։

Կերպարվեստի բնագավառում 1985 թվականի Հայկական ԽՍՀ պետական մրցանակի են ներկայացված ՀՍԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի «Ավարայրի ճակատամարտը», «Հարսանյաց երթ», «Առավոտ» կտավները և երեք գործ՝ «Անհանգիստ ձիեր» շարքից։ Մրցանակի են արժանացել նաև «Սայաթ-Նովա» և «Խաչատուր Աբովյանի դիմանկարը» աշխատանքները։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյան
  • 1931 թ. Առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Լենինյան Կոմերիտմիության կողմից կազմակերպված երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին «Պավլիկ Մորոզով» աշխատանքով։ Պարգևատրվել է սանատորիական ուղեգրով Նոր Աֆոն
  • 1941 թ. «Խորհրդային Հայաստանի նկարիչները՝ Հայրենական մեծ պատերազմին», Երևան
  • 1942 թ. «Կարմիր բանակի հերոսականությունը», Երևան
  • 1941 թ. «Հայրենական մեծ պատերազմ», Թբիլիսի
  • 1941 թ. «Հայրենական մեծ պատերազմ» հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված հեղափոխության 25-ամյակին, Երևան
  • 1943 թ. «1942 թվականի էտյուդների ցուցահանդես», Երևան
  • 1943 թ. «Գծանկարների և ջրաներկի ցուցահանդես», Երևան
  • 1944 թ. «Համամիութենական ավտոնոմ և ՌՍՖՍՀ մարզային նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Մոսկվա
  • 1946 թ. «Գարնանային ցուցահանդես», Երևան
  • 1947 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա -Լենինգրադ
  • 1947 թ. «Երկրորդ մայիսյան ցուցահանդես», Երևան
  • 1947 թ. «Հեղափոխության 30-ամյակին նվիրված Խորհրդային Հայաստանի նկարիչների հոբելյանական ցուցահանդես», Երևան
  • 1947 թ. «ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին նվիրված շրջիկ արվեստանոցի 24-րդ ցուցահանդես», Երևան
  • 1948 թ. «Հայաստանի նկարիչների գրաֆիկայի ցուցահանդես», Մոսկվա
  • 1948 թ. «Սովետական բանակի 30-ամյակին նվիրված Հայաստանի նկարիչների ցուցահանդես», Երևան
  • 1949 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
  • 1949 թ. «Ստալինի ծննդյան 70-ամյակին նվիրված գեղարվեստական ցուցահանդես», Երևան
  • 1950 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
  • 1950 թ. «Հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
  • 1950 թ. «Սովետական բանակի 30-ամյակին նվիրված գեղարվեստական ցուցահանդես», Երևան
  • 1952 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
  • 1952 թ. «Գեղարվեստական ցուցահանդես», Երևան
  • 1952 թ. «Շրջիկ ցուցահանդես Հայաստանի պետական պատկերասրահի ֆոնդերից», Երևան
  • 1953 թ. «Գեղարվեստական ցուցահանդես», Երևան
  • 1956 թ. 10-օրյակ՝ Մոսկվա
  • 1957 թ. Բուխարեստ
  • 1960 թ. «Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված հոբելյանական հանրապետական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
  • 1962 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
  • 1963 թ. «Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
  • 1963 թ. 10-օրյակներ՝ Ռիգա, Լենինգրադ, Ալմա-Աթա, Քիշինև
  • 1964 թ. «Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
  • 1965 թ. Մասնակցում է Հայ արվեստի տասնօրյակի կերպարվեստի ցուցահանդեսին Բուլղարիայում։
  • 1967 թ. «Էքսպո-67», Մոնրեալ
  • 1967թ. Նկարիչների միություն
  • 1968 թ. Պրահա
  • 1969 թ. Սոֆիա
  • 1969 թ. «Հովհաննես Թումանյանը կերպարվեստում», Երևան
  • 1970 թ. «1969 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
  • 1970 թ. «Կոմիտասը հայ կերպարվեստում», Երևան
  • 1970 թ. « Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների հանրապետական հոբելյանական ցուցահանդես», Երևան
  • 1971 թ. Կառավարական պատվիրակության կազմում մեկնում է Փարիզ՝ «Ուրարտուից մինչև մեր օրերը» հայ կերպարվեստի ցուցահանդեսի կազմակերպման առիթով
  • 1971 թ. «1970 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
  • 1971թ. Անդրկովկասի երեք հանրապետությունների նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Մոսկվա
  • 1972 թ. «Հոբելյանական գարուն.ՍՍՀՄ 50-ամյակին նվիրված 15 հանրապետությունների նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
  • 1972 թ. Բեյրութ
  • 1973 թ. Բելգրադ
  • 1974 թ. «Հայաստանի պետական պատկերասրահի Կիրովականի մասնաճյուղ», Կիրովական
  • 1976 թ. «Անդրկովկասյան հանրապետությունների նկարիչների ցուցահանդես», Երևան
  • 1976 թ. «1975 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
  • 1976 թ. «Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
  • 1990թ.  Մայիսի 4.  Զորավար Անդրանիկի 125-ամյակին նվիրված ցուցահանդես, Գլենդել, ԱՄՆ
  • 1996թ.  «Ձոն քաջաց», Երևան
  • 2002թ. Սեպտեմբեր 13. Հայաստանի նկարիչների միությունը 70 տարեկան
  • 2019թ. Հուլիսի 3. «Կոմիտաս-Թումանյան», Հայաստանի նկարիչների միություն
  • 2019թ. Նոյեմբերի 10. «Ծաղիկներ մարտիկներին», Հայաստանի ազգային պատկերասրահ

Կոչումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931 թ. Առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության կողմից կազմակերպված երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին «Պավլիկ Մորոզով» աշխատանքով։ Պարգևատրվել է սանատորիական ուղեգրով Նոր Աֆոն։
  • 1944 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
  • 1952 թ. Ստացել է դոցենտի կոչում Մոսկվայում
  • 1956 թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • 1963 թ. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
  • 1963 թ. Պրոֆեսորի պաշտոնակատար
  • 1967 թ. Հաստատվել է որպես պրոֆեսոր Մոսկվայում
  • 1984 թ. Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի պատվոգիր
  • 1986 թ. Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դիպլոմ
  • 2001 թ. ՀՀ «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Երևանի պատվավոր քաղաքացի
  • 2004 թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան
    • նոյեմբերի 6 - Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգև՝ «Ադամանդակուռ Արարատ»
    • նոյեմբերի 6 - Կրթության և Գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ «Ոսկեմեդալ»

Իսաբեկյան քաղաքացի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952 թ. ՍՄԿԿ անդամ
  • 1953 թ. քաղաքային խորհրդի պատգամավոր
  • 1956 թ. քաղաքային խորհրդի պատգամավոր
  • 1967 թ. քաղաքային խորհրդի պատգամավոր

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակի հուշադրամ
  • 2013 թվականի մայիսի 3-ին Երևանում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը՝ Մաշտոցի 7ա հասցեում
  • 2014 թվականի ապրիլի 26-ին ՀՀ կենտրոնական բանկը հատել է Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակի հուշադրամ
  • 2023 Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 8-րդ փողոցն անվանակոչվել է գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի անվամբ` «Էդուարդ Իսաբեկյան փողոց»։
Էդուարդ Իսաբեկյանի մահարձանը Կոմիտասի անվան պանթեոնում

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. Մայրաքաղաքում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը
  7. Ցուցահանդես նվիրաված Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակին
  8. «100th Anniversary». izi.TRAVEL (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  9. Կատալոգներ, գրականություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 389