ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի կազմը.
     ՀՀԿ (58)
     ՀՅԴ (7)
     Ծառուկյան դաշինք (31)
     ԵԼՔ (9)

ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման խորհրդարան, որը ձևավորվել է 2017 թվականի ապրիլի 2խորհրդարանական ընտրությունների արդյունքում[1]։ Այն Հայաստանի Հանրապետության պատմության միակ խորհրդարանն է, որի լիազորություններն ավարտվել են ժամկետից շուտ[2]։ Խորհրդարանն ուներ 105 պատգամավոր, որոնք ներկայացնում էին 4 քաղաքական ուժեր[3]։ Առաջին խորհրդարանն է, որն ընտրել է Հայաստանի Հանրապետության նախագահ և Հայաստանի Հանրապետության վարչապետ[4][5]։ ՀՀԿ-ն 58 պատգամավորներով ուներ կայուն մեծամասնություն, նրան էր պատկանում ԱԺ խոսնակի և երկու փոխխոսնակների պաշտոնները[6]։ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ներկայացված էր 7 պատգամավորներով։ Ընդդիմադիր Ծառուկյան դաշինքը և «Ելք» դաշինքը ներկայացված էին համապատասխանաբար 31 և 9 պատգամավորներով[1]։ Ազգային ժողովի նախագահը Արա Բաբլոյանն էր[7]։ Խորհրդարանն իրավունքի ուժով ցրվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին[2]։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովը ձևավորվել է 2017 թվականի ապրիլի 2-ին։ Առաջին նիստը կայացել է մայիսի 18-ին, որը վարել է ամենատարեց պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը[8]։ Նիստին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն ​հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ կառավարության անդամները։ Նիստը բոյկոտել է «Ելք» դաշինքը։ Առաջին նիստի ընթացքում ընտրվել է Ազգային Ժողովի ղեկավար կազմը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ գումարման Ազգային ժողովում 5 անգամ անցկացվել է ՀՀ վարչապետի ընտրություն, որից 3 դեպքում վարչապետ չի ընտրվել։ Այն եղել է Հայաստանի պատմության միակ խորհրդարանը, որտեղ կառավարությունը ձևավորել է ընդդիմությունը։

Պատգամավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ գումարման Ազգային ժողովն ուներ 105 պատգամավոր, որից 58-ը ներկայացնում էին ՀՀԿ-ն, 31-ը՝ Ծառուկյան դաշինքը, 9-ը՝ Ելք դաշինքը և 7-ը ՀՅԴ-ն։ Գործունեության 1,5 տարվա ընթացքում դադարեցվել է 15 պատգամավորի լիազորություն։

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ղեկավարել է Թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում Ազգային Ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետ[9]։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է անձեռնմխելիությունից և կալանավորվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու մեղադրանքներով[10]։

Լուծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին[11]։ Խորհրդարանի ինքնալուծարման ֆորմալ ընթացակարգը պահպանելու համար անհրաժեշտ էր, որպեսզի լիներ վարչապետություն ընտրություն և թեկնածուն չընտրվեր։ «Ելք» դաշինքը հոկտեմբերի 23-ին վարչապետի թեկնածու էր առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին[12], որն էլ հոկտեմբերի 24-ի հատուկ նիստում չընտրվեց ՀՀ վարչապետ[13]։ Նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովը երկրորդ անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում և Ազգային Ժողովն արձակվեց իրավունքի ուժով[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ովքեր են 6-րդ գումարման ԱԺ պատգամավորները ըստ ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների»։ Tert.am։ 04.04.17 
  2. 2,0 2,1 «Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ–ն ցրվում է իրավունքի ուժով»։ 01.11.2018 
  3. «6-րդ գումարման Ազգային ժողովի նախնական կազմը»։ 04/04/2017 
  4. «Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ» 
  5. «Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ» 
  6. «ՀՀԿ-ն մեծամասնություն կունենա նաև Ազգային ժողովում ձևավորվող նոր մարմնում» 
  7. «ԱԺ նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը» 
  8. «6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը՝ ուղիղ (տեսանյութ)»։ Մայիս 18,2017 
  9. «Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ 16-րդ վարչապետ, կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 42» 
  10. «Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից» 
  11. «Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց» 
  12. ««Ելք»-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու» 
  13. «Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ»։ News.am։ 15:50, 24.10.2018 
  14. ««Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ». Նիկոլ Փաշինյան»