Jump to content

Ռաֆիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրիգորյան Ռաֆիկ Խորենիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Գրիգորյան
Ծնվել էմայիսի 17, 1958(1958-05-17) (66 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ռաֆիկ Խորենի Գրիգորյան (մայիսի 17, 1958(1958-05-17), գ. Ձորագյուղ, Մարտունու շրջան) - ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Գեղարքունիքի մարզ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1976-1977 թթ. - աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում։
  • 1977-1978 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1982-1996 թթ. - աշխատել է Ուկրաինայում։
  • 2007 թվականից - Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ։

Պետական և քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1996 թ. ընտրվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար։
  • 1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 31 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-11.07.2008 թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-22.08.2008 թ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 22.08.2008-31.05.2012 թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 11.06.2012 - 03.07.2012 - Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 31.05.2012 - 03.07.2012 - Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2012 թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ[1]։
  • ՀՀԿ խորհրդի անդամ է։
  • 2003 թվականից ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահն է։
  • 2019 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, հեռացել քաղաքականությունից։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյան» մեդալ (2006)։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2010)։
  • Մարտունու պատվավոր քաղաքացի (2009)։
  • Անանիա Շիրակացու մեդալ (2015)[2]

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]