Կնյազ Հասանով
Կնյազ Հասանով | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2 - 2019 հունվարի 14 | |||
| |||
2019 հունվարի 14-ից | |||
Կրթություն՝ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1969) | ||
Մասնագիտություն՝ | գյուղատնտես | ||
Ազգություն | քուրդ | ||
Ծննդյան օր | հունվարի 17, 1945 (76 տարեկան) | ||
Հայր | Համիդ Հասանով | ||
Զավակներ | երկու զավակ[1] |
Կնյազ Համիդի Հասանով (քրդ.՝ Knyaz Hasanov, հունվարի 17, 1945), Հայաստանի քրդական համայնքի ղեկավար[2], «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ[1], ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր: Անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1945 թվականի հունվարի 17-ին Աստղաբերդ գյուղում, Հայկական ԽՍՀ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)[1]:
1996 թվականից «Քուրդիստան» կոմիտեի անդամ է, փոխնախագահն է: 2000 թվականից ՀՀ նախագահի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ է: 2007 թվականից Հայաստանի քրդական համայնքի բոլոր կազմակերպությունների համատեղ աշխատանքը համակարգող «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է[1]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1964-1969 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1966-1968 թվականներին սովորել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում[1]:
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թվականի փետրվարի 2-ից աշխատել է Աբովյանի շրջանային խորհրդի գործկոմի հողաշինարար: 1970 թվականի դեկտեմբերից՝ շրջսովետի գործկոմի պլանային հանձնաժողովի նախագահ: 1973-1997 թվականներին եղել է Աբովյանի կինոմիավորման տնօրեն: 1997-2014 թվականներին «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ-ի տնօրեն[1]:
2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր[3]: ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[3]: Անկուսակցական է, ՀՀԿ խմբակցության անդամ[3]: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը » դաշինքից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է՝ ՀՀ նախագահի շնորհակալագրով, Հլկեմ կենտկոմի պատվոգրով, Համամիութենական կինոմատոգրաֆիստների միության մեդալներով և պատվոգրերով[3]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու զավակ[1]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|