Վահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հունիսի 30, 1974 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Վահագն Հովակիմյան (հունիսի 30, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը։ 1991-1993 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 1993-1995 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։ 1996-2000 թվականներին սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998-2013 թվականներին լրագրողական աշխատանքներ է կատարել «Օրագիր» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում։ 2012-2016 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։
2014-2016 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում[2]։
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[3]։ Հոկտեմբերի 10-ին հրաժարվել է մանդատից[4]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[1]։
Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[5][6][7][8][9][10]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու որդի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը»
- ↑ 2,0 2,1 «Վահագն Հովակիմյան, Քաղաքացիական Պայմանագիր»
- ↑ «Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները»
- ↑ «Վահագն Հովակիմյանը հրաժարվել է ավագանու մանդատից»
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը