Ռուբեն Հովսեփյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռուբեն Հովսեփյանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Հովսեփյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Հովսեփյան
Ruben Hovsepyan.jpg
Ծնվել էմայիսի 5, 1939(1939-05-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 27, 2016(2016-10-27)[1] (77 տարեկան)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ, դրամատուրգ, հրապարակախոս, վիպասան և գրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1962) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1974)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
ԱշխատավայրԱվանգարդ, Գրական թերթ, Խորհրդային գրականություն, Եթերում է Երևանը, ՀԳՄ և Նորք
Պարգևներ
Ռուբեն Հովսեփյան Վիքիդարանում

Ռուբեն (Ռուդիկ) Գեորգիի Հովսեփյան (մայիսի 5, 1939(1939-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 2016(2016-10-27)[1]), հայ գրող, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1968)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Հովսեփյանը 1956 թվականին ավարտել է Հոկտեմբերյան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցը։ 1956-1957 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենական ԽՍՀ-ում։ 1965-1966 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-1969 թվականներին՝ «Գրական թերթ»-ի շրջիկ թղթակիցը, 1970-1974 թվականներին «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը։ 1974-1975 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1975-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիը, 1976-1979 թվականներին՝ «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականներին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ [«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)]։ Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գ. Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։ ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)[3]։ 1975 թվականին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը։ Նրա սցենարով է նկարահանվել «Հնձան» կինոնկարը («Հայֆիլմ», 1973):

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոնումներ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965, 180 էջ։
  • Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Ռ. Հովսեփյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը և նրա «Խորանարդիկներով տունը», «Վերադարձ», «Մեր պապերը» պատմվածքները), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
  • Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ, Երևան, «Հայաստան», 1970, 172 էջ։
  • Հնձան (ռեժիսորական սցենար), Երևան, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա, 1972, 64 էջ։
  • Ամենատաք երկիրը (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 232 էջ։
  • Կարուսելի կանաչ ձին, Երևան, «Սովետական գրող», 1978, 49 էջ։
  • Երկար, հրաշալի օր («Որդան կարմիր» վիպակը և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 256 էջ[6]։
  • Ճայերը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 40 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1987։
  • Ես ձեր հիշողությունն եմ, Երևան, 2003[7]։
  • Ծիրանի ծառերի տակ, Երևան, 2006, 205 էջ։
  • Ճայերը, Երևան, 2009, 320 էջ։
  • Որդան Կարմիր, Երևան, 2015, 520 էջ[8]։
  • Նռներ, Երևան, 2016, 268 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նռներ, «Գրական թերթ», 1969, № 1:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://yerkirmedia.am/social/ruben-hovsepyan/
  2. «ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ «  Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2018 թ․ մարտի 1 
  3. «ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ «  Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2018 թ․ մարտի 1 
  4. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Գրքի մասին Կարլեն Դանիելյանի գրախոսականը. «Մանկության օրերի ձայները», «Գարուն» 1981, № 3
  7. Հովսեփյան Ռուբեն Գեորգիի, Hovsēpʻean Ṛubēn (2003)։ Ես ձեր հիշողությունն եմ։ Վիպակներ, պատմվածքներ (հայերեն)։ ՀԳՄ։ ISBN 9789994134076 
  8. Որդան կարմիր - Ռուբեն Հովսեփյան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png