Եթերում է Երևանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Եթերում է Երևանը», շաբաթաթերթ։ ՀԽՍՀ Մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հրատարակություն։ Լույս էր տեսնում 1957 թվականից (1957-1960 թվականներին՝ «Ռադիո և հեռուստատեսություն», 1960-1967 թվականներիին՝ «Խոսում է Երևանը», 1967-1969 թվականներին՝ «Խոսում և ցուցադրում է Երևանը»), Երևանում։ Տպագրում էր ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը, ծանոթացնում կարևոր հաղորդումներին։ Նյութեր էր տպագրում գրականության, կերպարվեստի, կինոյի, գիտության (հատկապես ռադիոտեխնիկայի) վերաբերյալ պատրաստված հաղորդումներից։ Մինչև 1957 թվականը հանրապետական ռադիոկոմիտեն հրատարակևլ է՝ «Խոսում է Երևանը» (1933-1934, վիմատիպ շաբաթաթերթ), «Լսեցեք, խոսում է Երևանը» (1936 թ.-ին, կիսամսյա), «Ռադիո աշխատող» (1936-1938 թթ-ին, ամսաթերթ), «Ռադիոծրագիր» (1939-1941 թթ-ին, կիսամսյա), ինչպես նաև «Մանկական ռադիոհաղորդումների ծրագիր» (1934-1939 թթ-ին, ամսաթերթ) պարբերականները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 489 CC-BY-SA-icon-80x15.png