Ռադիոտեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռադիոտեխնիկա, գիտության և տեխնիկայի ճյուղ, որի խնդիրներն են․ բարձր հաճախային ազդանշանների ստացումը և հաղորդումը ազատ էլեկտրամագնիսական ալիքների տեսքով, այդ ազդանշանների ընդունումը, մշակումը և օգտագործումը։ Էլեկտրամագնիսական ալիքների ռադիոտիրույթն ընդգրկում է տասնյակ հազարավոր կմ-ից մինչև մմ-ի տասնորդական մասերի երկարության ալիքները։

Ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոտեխնիկաի մասնաճյուղերն են. ռադիոկապը, ռադիոհաղորդումը, հեռուստատեսությունը, ռադիոհեռուստամեխանիկան, ռադիոնավագնացությունը և ռադիոլոկացիան։ Զարգացման բոլոր փուլերում ռադիոտեխնիկան առնչվելէ ֆիզիկայի և մաթեմատիկայի առանձին բաժինների, հատկապես ռադիոֆիզիկայի, կիսահաղորդչային ֆիզիկայի, տատանումների, ինֆորմացիայի և հավանականությունների տեսությունների հետ՝ իր հերթին խթանելով նրանց զարգացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոտեխնիկաի հիմքը դրվեց էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթի հայտնաբերմանը վերաբերող Մայքլ Ֆարադեյի աշխատանքներով (1831), որոնց տեսական զարգացումը հանգեցրեց Ջեյմս Մաքսվելի մշակած էլեկտրամագնիսական դաշտի տեսությանը (1864Էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը փորձնականորեն հաստատեց Հենրիխ Հերցը (1886

Ալեքսանդր Պոպովը և Գուլիելմո Մարկոնին, զարգացնելով Հերցի փորձերը և օգտագործելով ռեզոնանսի վերաբերյալ նորվեգացի ֆիզիկոս Վ․ Ֆ․ Կ․ Բյերկնեսի, Ու․ Թոմսոնի և ուրիշների ուսումնասիրությունները, լուծեցին էլեկտրամագնիսական ալիքների ոգնությամբ անթել կապի (գործնական մեծ արժեք ներկայացնող) խնդիրը՝ հիմնադրելով տեխնիկայի նոր ճյուղ («անթել հեռագրություն»)։ Ռադիոտեխնիկաի զարգացման հետագա ընթացքը բնորոշվում է «անթել հեռագրության» գործիքների կատարելագործմամբ, մարող տատանումներից՝ չմարողներին անցումով։ Ռադիոտեխնիկաի զարգացումը սկզբունքորեն նոր հիմքերի վրա դրվեց էլեկտրոնային լամպի հայտնագործմամբ։

Անգլիացի Ջոն Ամբրոս Ֆլեմինգը ստեղծեց դիոդը (1904), իսկ ամերիկացի Լի դը Ֆորեստը՝ տրիոդը (1907)։ Վերջինս, էլեկտրական տատանումների ուժեղացման իրագործման շնորհիվ, հեղաշրջում առաջացրեց ռադիոհաղորդման և ռադիոընդունման տեխնիկայում։ Հետագայում ստեղծվեցին ավելի բարդ լամպեր՝ տետրոդը (1919) և պենտոդը (1930), մշակվեց ռադիոընդունման ավելի զգայուն՝ սուպերհետերոդինային եղանակը (ԱՄՆ)։ 1948 թվականից լայն կիրառություն գտավ ամերիկացի գիտնական Ուիլյամ Շոկլիի ղեկավարությամբ ստեղծված կիսահաղորդչային տրիոդը՝ տրանզիստորը։

Ռադիոտեխնիկայի զարգացման մեջ մեծ ավանդ են ներդրել սովետական գիտնականներ Միխայիլ Բոնչ-Բրուևիչը, Նիկոլայ Պապալեքսին, Լեոնիդ Մանդելշտամը, Միխայիլ Շուլեյկինը, Աբրամ Իոֆֆեն, Ակսել Բերգը, Ալեքսանդր Մինցը և շատ ուրիշներ։ Ֆ․ Վուդվուրդի, Վլադիմիր Կոտելնիկովի, Ալեքսանդր Խարկևիչի և ուրիշների աշխատանքները աղմուկների առկայությամբ ազդանշանների ընդունման նոր՝ վիճակագրական ուղղություն զարգացրին։

Կիրառությունների ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակակից ռադիոտեխնիկա թափանցել է մարդկային գործունեության համարյա բոլոր ոլորտները՝ տիեզերական կապից մինչև բժշկություն, ռադիոաստղագիտությունից և ռադիոկառավարումից մինչև տարրական մասնիկների արագացուցիչներ, հաշվողական մեքենաներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png