Jump to content

Ռուբեն Հովսեփյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Հովսեփյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Հովսեփյան
Ծնվել էմայիսի 5, 1939(1939-05-05)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էհոկտեմբերի 27, 2016(2016-10-27)[3] (77 տարեկան)
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, խմբագիր, սցենարիստ և հրապարակախոս
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1962)[1] և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1974)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունՀՅԴ
ԱշխատավայրԱվանգարդ, Գրական թերթ, Խորհրդային գրականություն, Եթերում է Երևանը, ՀԳՄ և Նորք
Պարգևներ
Ռուբեն Հովսեփյան Վիքիդարանում

Ռուբեն (Ռուդիկ) Գեորգիի Հովսեփյան (մայիսի 5, 1939(1939-05-05)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 27, 2016(2016-10-27)[3]), հայ գրող, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1968)[4]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Հովսեփյանը 1956 թվականին ավարտել է Հոկտեմբերյան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցը։ 1956-1957 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենական ԽՍՀ-ում։ 1965-1966 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-1969 թվականներին՝ «Գրական թերթ»-ի շրջիկ թղթակիցը, 1970-1974 թվականներին «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը։ 1974-1975 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1975-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիը, 1976-1979 թվականներին՝ «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականներին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ [«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)]։ Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գ. Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։ ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)[5]։ 1975 թվականին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը։ Նրա սցենարով է նկարահանվել «Հնձան» կինոնկարը («Հայֆիլմ», 1973):

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Որոնումներ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965, 180 էջ։
  • Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Ռ. Հովսեփյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը և նրա «Խորանարդիկներով տունը», «Վերադարձ», «Մեր պապերը» պատմվածքները), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
  • Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ, Երևան, «Հայաստան», 1970, 172 էջ։
  • Հնձան (ռեժիսորական սցենար), Երևան, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա, 1972, 64 էջ։
  • Ամենատաք երկիրը (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 232 էջ։
  • Կարուսելի կանաչ ձին, Երևան, «Սովետական գրող», 1978, 49 էջ։
  • Երկար, հրաշալի օր («Որդան կարմիր» վիպակը և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 256 էջ[8]։
  • Ճայերը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 40 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1987։
  • Ես ձեր հիշողությունն եմ, Երևան, 2003[9]։
  • Ծիրանի ծառերի տակ, Երևան, 2006, 205 էջ։
  • Ճայերը, Երևան, 2009, 320 էջ։
  • Որդան Կարմիր, Երևան, 2015, 520 էջ[10]։
  • Նռներ, Երևան, 2016, 268 էջ։
  • Նռներ, «Գրական թերթ», 1969, № 1:

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Անդերսեն Հանս Քրիստիան։ Անճոռնի բադիկը.- Երևան։ Ջի Էս Էմ ստուդիա, 2014.- 12 էջ.- (Գիրք համայնապատկեր)։ Տե՛ս նաև Անճոռնի բադիկը։ Հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2014.- 12 էջ։
  • Անդերսեն Հանս Քրիստիան։ Մատնաչափիկը։ Հեքիաթ.- Երևան։ Արևիկ, 2004.- 5 թերթ։ Վերատպությունը տե՛ս Մատնաչափիկը։ Հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2012.- 12 էջ։
  • Անդերսեն Հանս Քրիստիան։ Ջրահարսը։ Հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2012.- 12 էջ։
  • Անտառի տնակը /Մշակեց՝ Վ. Սարգսյան.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։
  • Բոքոնիկը։ Ռուսական ժողովրդական հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2012.- 12 էջ։
  • Գրիմմ եղբայրներ։ Բրեմենի երաժիշտները.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։ Վերատպությունը տե՛ս Բրեմենի երաժիշտները։ Գիրք-համայնապատկեր, ըստ Գրիմ եղբայրների հեքիաթի.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2010. - 8 ծալված էջ։
  • Դինոզավր Դեյզիի հակադրությունները։ 1+ տարեկան.- Երևան։ Արևիկ, 2015.- 8 էջ.- (Գլուխներ, պոչեր և քթեր)։
  • Երեք խոզուկները.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։
  • Ինչու են նապաստակի ականջները երկար.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։
  • Լոոզե Մարինա։ Իսահակը և հին ամրոցի բավիղները.- Երևան։ Արևիկ, 2011.- 128 էջ։
  • Մաշան և արջը.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։ Վերատպությունը տե՛ս Մաշան և արջը։ Ռուսական ժողովրդական հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2012.- 12 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 http://yerkirmedia.am/social/ruben-hovsepyan/
  4. «ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ «  Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  5. «ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ «  Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. Գրքի մասին Կարլեն Դանիելյանի գրախոսականը. «Մանկության օրերի ձայները», «Գարուն» 1981, № 3
  9. Հովսեփյան, Ռուբեն Գեորգիի; Hovsēpʻean, Ṛubēn (2003). Ես ձեր հիշողությունն եմ։ Վիպակներ, պատմվածքներ. ՀԳՄ. ISBN 9789994134076.
  10. Որդան կարմիր - Ռուբեն Հովսեփյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հովսեփյան (գրող)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 581
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։