Արտյուշ Շահբազյան
Արտյուշ Շահբազյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Արտյուշ Վարդգեսի Շահբազյան (փետրվարի 18, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտյուշ Վարդգեսի Շահբազյանը ծնվել է 1961 թվականի փետրվարի 18-ին Երևան քաղաքում։
1984 թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը` «Թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ։
1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1986-1989 թվականներին որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում[1]։
1990 թվականին ընդգրկվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը։ 1990 թվականին աշխատել է ՀՅԴ Մամլո և տեղեկատու կենտրոնում` որպես լրագրող, գրասենյակի քարտուղար, 1991-199 թվականներին` ՀՅԴ Բյուրոյի «Ազատամարտ» պաշտոնաթերթում` խմբագիր, քաղաքական բաժնի պատասխանատու, խմբագրապետի տեղակալ։ 1994-1996 թվականներին թղթակցել է ՀՅԴ Բյուրոյի «Դրօշակ» պաշտոնաթերթին և ՀՅԴ այլ պարբերականների։
1990-2006 թվականներին մի քանի անգամ ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի և Գերագույն մարմնի անդամ։
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման ՀՅԴ խմբակցությունԽմբակցության ղեկավար
Հրայր Կառլենի Կարապետյան (7 հունիսի 2007 - 1 մայիսի 2008) • Վահան Էդուարդի Հովհաննիսյան (1 մայիսի 2008 - 31 մայիսի 2012)Խմբակցության քարտուղարԱրտյուշ Վարդգեսի Շահբազյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012)Խմբակցության անդամներԱրթուր Ալեքսանդրի Աղաբեկյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Ռուզաննա Հակոբի Առաքելյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Աշոտ Հովհաննեսի Ափոյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Լիլիթ Սերյոժայի Գալստյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Գագիկ Լեռնիկի Գևորգյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Արայիկ Թեմուրի Գրիգորյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Հրայր Կառլենի Կարապետյան (1 մայիսի 2008 - 31 մայիսի 2012) • Վահան Էդուարդի Հովհաննիսյան (7 հունիսի 2007 - 1 մայիսի 2008) • Միքայել Վաղինակի Մանուկյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Արծվիկ Գարեգինի Մինասյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Արա Ռուդիկի Նռանյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Ալվարդ Բարդուղի Պետրոսյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Արմեն Եզնակի Ռուստամյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012) • Բագրատ Գարուշի Սարգսյան (6 հունիսի 2008 - 31 մայիսի 2012) • Կարեն Հրանտի Վարդանյան (7 հունիսի 2007 - 31 մայիսի 2012)Լիազորությունները դադարած անդամներ
Արամայիս Թեմուրի Գրիգորյան (7 հունիսի 2007 - 2 հունիսի 2008)