Բագրատ Սարգսյան
Jump to navigation
Jump to search
Բագրատ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1959 (61 տարեկան) |
Ծննդավայր | Յամանջալու, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Քաղաքական կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Բագրատ Գարուշի Սարգսյան (փետրվարի 10, 1959, Յամանջալու, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան: ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975-1980 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ պատմության եւ հասարակագիտության ուսուցչի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974-1975 թթ. - աշխատել է Արտաշատի ջրմուղ-կոյուղու վարչությունում որպես բանվոր։
- 1976-1980 թթ. - դասավանդել է Երևանի պետական համալսարանի «Պատանի պատմաբան» դպրոցում։
- 1980-1981 թթ. - աշխատել է Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։
- 1981 թ. ընտրվել է Դեղձուտ գյուղի կոլտնտեսության վարչության նախագահի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 1985 թ.։
- 1987 թ. ընտրվել է Դեղձուտ գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ, որտեղ աշխատել է մինչև կոլտնտեսության լուծարումը 1990 թ.։
- 1990-1991 թթ. - «Հայ դպրություն» կազմակերպության պատասխանատու քարտուղար։
- 2000 թ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության մարդասիրական օգնության բաժնի պետ։
- 2000-2002 թթ. - Արարատի մարզպետարանի քարտուղար։
- 2002-2004 թթ. - Արարատի մարզպետի տեղակալ։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985-1987 թթ. - աշխատել է ՀԼԿԵՄ Արտաշատի շրջկոմի որպես հրահանգիչ։
- 1991 թ. ընտրվել է Դեղձուտի գյուղական խորհրդի նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 1996 թ.։
- 1996 թ. ընտրվել է Դեղձուտ համայնքի ղեկավար (գյուղապետ)՝ պաշտոնավարելով մինչև 1999 թ.
- 1999 թ. մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման ընտրություններին՝ առաջադրվելով թիվ 31 ընտրատարածքում, սակայն չի ընտրվել։
- 2004 թ. հունվարի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարարի տեղակալ[1]:
- 2005 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալի պաշտոնից[2]:
- 2005 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ[3]:
- 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից[4]:
- 2008 թ. հունիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համասնական ընտրացուցակով։ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
- Նանսենի անվան ոսկե մեդալ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի 3 զավակ։
|