Գառնիկ Դանիելյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնիկ Դանիելյան(այլ կիրառումներ)
Գառնիկ Պավելի Դանիելյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1984(1984-10-24) (39 տարեկան)
ԾննդավայրԻջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական գործիչ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով

Գառնիկ Դանիելյան (հոկտեմբերի 24, 1984(1984-10-24), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Դանիելյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 24-ին Իջևանում։ 2005 թվականին ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետը։ 2007 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։

2006-2013 թվականներին աշխատել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ Արմավիրի մասնաճյուղի տնօրեն։ 2012-2022 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ[2]։ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով՝ փոխարինելով Մխիթար Զաքարյանին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գառնիկ Դանիելյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Գառնիկ Դանիելյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր».
  3. ««Ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը». Գառնիկ Դանիելյան».