Արթուր Խաչատրյան (պետական և քաղաքական գործիչ)
Արթուր Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ՀԱՀ |
Զբաղեցրած պաշտոններ | Գյուղատնտեսության նախարար |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Երեխաներ | 3 որդի |
Արթուր Լևոնի Խաչատրյան (հուլիսի 17, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի գյուղատնտեսության նախարար (2018 թ., մայիս - 2018 թ., հոկտեմբերի 4)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1972 թվականի հուլիսի 17-ին, Երևան քաղաքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
- 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալասարանի գործարար կառավարման ֆակուլտետը։ Զուգահեռ սովորել է Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1997 թվականին։
- 2001 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանի Կայսերական քոլեջի (Imperial College, University of London) Կառավարման դպրոցը ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում (MBA)։
- 2004 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-2005 թվականներին աշխատել ԵՊՀ պլազմայի ֆիզիկայի լաբորատորիայում նախ որպես լաբորանտ, ապա թեմայի կատարող։
- 1996-1997 թվականներին եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կաֆետերիայի տնօրեն։
- 1997-2000 թվականներին աշխատել է ԱՄՆ միջազգային զարգացման երևանյան առաքելության տնտեսական բարեփոխումների և էներգետիկայի գրասենյակում որպես գրասենյակի ղեկավարի ֆինանսական հարցերով օգնական, ապա ֆինանսական ծրագրերի պորտֆելի կառավարիչ։
- 2002-2003 թվականներին աշխատել է Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագրում որպես բյուջետային գործընթացի մասնագետ։
- 2003-2005 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգողի պաշտոնը, զուգահեռաբար կառավարելով գրասենյակի ղեկավարի ֆոնդը։
- 2005-2007 թվականներին եղել է Հայաստանում և ԱՊՀ-ում Կալիֆոնիայի ներդրումների և միջազգային առևտրի գրասենյակի տնօրենը։
- 2008-2010 թվականներին աշխատել է կիպրական Մենեջմենթ Միքս ընկերությունում՝ որպես խորհրդատվական ծառայությունների ղեկավար։
- 2011-2013 և 2015-2016 թվականներին է եղել է Վիվատ Քոնսալթինգ ընկերության տնօրեն։
- 2011-2013 թվականներին, համատեղությամբ, զբաղեցրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգողի (դեկանի) և ֆինանսների ու հաշվապահության ամբիոնի վարիչի պաշտոնը։
- 2011-2015 թվականներին դասախոսել է նույն համալսարանում։
- 2013-2014 թվականներին աշխատել է Արդշինբանկ ՓԲԸ-ում որպես գործառնական տնօրենի տեղակալ – անձնակազմի կառավարման վարչության պետ։
- 2016 թվականին նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։
- 2017 թվականին նշանակվել է Հայաստանի Շիրակի մարզպետ։
- 2018 թվականին նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար[1], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից[2]։
Ամուսնացած է, ունի 3 որդի։
Տիրապետում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։
ՀՅԴ անդամ է 1991 թվականից։
Պահեստազորի ավագ լեյտենանտ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կենսագրություն | minagro.am»։ minagro.am։ Վերցված է 2018-08-31
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ president.am։ Վերցված է 2018-10-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|