Կարապետ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ Գրիգորյան
Garabed Krikorian by B. Edelstein.jpg
Ծնվել է1847(1847)
ԾննդավայրԶմիւռնիա, Թուրքիա
Վախճանվել է1918 (կամ 1920)
Մահվան վայրԵրուսաղէմ, Իսրայէլ
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունԺառանգաւորաց վարժարան
ԴավանանքԲողոքական
ՄասնագիտությունԼուսանկարչութիւն
ՈւսուցիչԵսայի Դ պատրիարք
ԱշակերտներՅաակով Բեն-Դով, Խալիլ Ռաադ
ԶավակներՅովհաննէս Գրիգորեան
Garabed Krikorian Վիքիպահեստում

Կարապետ Գրիգորեան (անգլերէն՝ Garabed Krikorian, եբրայերէն՝ גאראבד קריקוריאן, ծն. 1847 - մահ. 1918 կամ 1920), սաղիմահայ լուսանկարիչ և լուսանկարչութեան ուսուցիչ։ Ապրել և ստեղծագործել է Երուսաղէմում 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կէսերին։ Երուսաղէմի առաջին լուսանկարչատան հիմնադիրն է[1]։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորեանը ծնուել է Զմիւռնիա քաղաքում (Թուրքիա), հայկական ընտանիքում։ 1859 թուականին, 12 տարեկանում տեղափոխուել է Երուսաղէմ տեղի Ժառանգաւորաց վարժարանում ուսանելու։ Լուսանկարչութիւն սովորել է դպրոց-աշխատանոցում, որը 1860 թուականին հիմնադրել էր Եսայի Կարապետեանը (մի քանի տարի անց ընտրուել է Երուսաղէմի հայոց պատրիարք՝ դառնալով Եսայի Դ Թալասցի)[2]։ Ի սկզբանէ Եսայի Կարապետեանն աշխատում էր Հայոց պատրիարքարանում իբրև լուսանկարիչ և հիմնել էր սեփական լուսանկարչական արուեստանոցը։ Սակայն պատրիարք ընտրուելուց յետոյ լուսանկարչական գործը հիմնականում շարունակեցին իր երիտասարդ սաները, որոնցից էր Կարապետ Գրիգորեանը։ Արուեստանոցը Կարապետեանն աշխատեցրեց մինչև 1882 թուականը, որը վերջնականապէս փակուեց 1885 թուականին։

Գրիգորեանն ամուսնացել է «Տալիթա Կումի» որբանոցի քոյրերից մէկի հետ և դարձել Բողոքական եկեղեցու հետևորդ, որի պատճառով տեղի հայ համայնքն այլևս նրան չէր ընդունում։

1885 թուականին Կարապետ Գրիգորեանը հիմնում է Երուսաղէմի առաջին լուսանկարչատունը։ Այն գտնւում էր քաղաքի պատմական փողոցներից մէկում՝ Յոպպէ փողոցում։ Լուսանկարչատունն աշխատեցնում էր գործընկերների հետ (Դաուդ Սաբոնջի, Միտրի ևն[3]), իսկ յետագայում նաև որդու՝ Յովհաննէս Գրիգորեանի հետ (1885-1950)։ Նրա լուսանկարներում գերակշռում էին դիմանկարները՝ յատկապէս արևելեան ոճով արուած[4]։ Յաճախորդները Երուսաղէմի բնակիչներն էին՝ հրեաներ, արաբներ, ինչպէս նաև ևրոպացիներ, զբօսաշրջիկներ, որոնց գերում էր լուսանկարների արևելեան ոճը։

1898 թուականի հոկտեմբերին իր լուսանկարներով վաւերագրել է Գերմանիայի Վիլհելմ Բ կայսեր այցը Երուսաղէմ[2]։ Այդ պատճառով էլ յետագայում հպարտանում էր իր կոչմամբ՝ «Պրուսական արքայական տան լուսանկարիչ»[3]։

Գրիգորեանը եղել է յայտնի շատ լուսանկարիչների ուսուցիչ, որոնցից էր Խալիլ Ռաադը։ Ռաադը 1890 թուականին լուսանկարչատուն էր բացել Գրիգորեանների լուսանկարչատան դիմաց, որից երկու ընտանիքների յարաբերութիւնները սրուել էին[2]։ Անախորժութիւններն աւարտուեցին, երբ Գրիգորեանի որդին՝ Յովհաննէսն, ամուսնացաւ Ռաադի զարմուհու՝ Նաջելայի հետ, որին յետագայում կոչում էին «խաղաղութեան հարս»։

Գրիգորեանի աշակերտներից է եղել նաև Յաակով Բեն-Դովը, որը յայտնի է որպէս «իսրայէլական շարժանկարի ռահվիրայ»։

Կարապետ Գրիգորեանը մահացել է 1918 թուականին և թաղուած է Երուսաղէմի Սիոն սարի վրայ՝ Բողոքական եկեղեցու գերեզմանատանը։ Այլ տուեալներով, մահացել է 1920 թուականի դեկտեմբերի 11-ին՝ ինչպէս գրուած է գերեզմանաքարին[5]։ Նրա մահուանից յետոյ լուսանկարչական գործը շարունակել է որդին՝ Յովհաննէսը, մինչև 1948 թուականը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «גאראבד קריקוריאן» (եբրայերեն)։ 2020-04-15 
  2. 2,0 2,1 2,2 Ankori, Gannit. (2006)։ Palestinian art։ London: Reaktion։ ISBN 1-86189-259-4։ OCLC 61177439 
  3. 3,0 3,1 «KRIKORIAN, GARABED | Database of Armenian photo-media practioners»։ www.lusarvest.org։ Վերցված է 2020-06-07 
  4. «Portraits taken in Jerusalem by the Krikorian studio»։ www.loc.gov (անգլերեն)։ 1900։ Վերցված է 2020-06-07 
  5. «קובץ:Krikorian, Garabed Zionsfriedhof Jerusalem.jpg» (եբրայերեն)