Յաֆֆայի ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաֆֆայի ճանապարհ, Երուսաղեմ
Յաֆֆան հիշատակող փողոցի արտացոլող նշան որպես Երուսաղեմի նավահանգստային քաղաքհին ժամանակներում

Յաֆֆայի ճանապարհ (եբրայերեն՝ רחוב יפו‎, Rehov Yaffo, արաբ․՝ شارع يافا‎‎), Երուսաղեմի ամենաերկար և ամենահին գլխավոր փողոցներից մեկը։ Այն անցնում է քաղաքի արևելքից դեպի արևմուտք, Հին քաղաքի պատերից դեպի Երուսաղեմի կենտրոն, Երուսաղեմի արևմտյան պորտալկ և Երուսաղեմ-Թել Ավիվ խճուղի։ Փողոցով ձգվում են խանութներ, գրասենյակներ, ռեստորաններ։ Միանալով Բեն Եհուդա և Քինգ Ջորջ փողոցներին՝ ձևավորում է Երուսաղեմի կենտրոնի եռանկյունը։ Յաֆա ճանապարհի տեսարժանություններից են Ալենբի հրապարակը, (ԻՊԲ հրապարակ), Սաֆրա հրապարակ (քաղաքապետարան), Սիոնի հրապարակ, Դավիդկա հրապարակ, Ջորջ V և Շտրաուս փողոցների "Եռակի" խաչմերուկը (Համեշուլաշ), Բեն Եհուդա փողոցի հետիոտնային գոտին, Մահանե Եհուդա շուկան, Երուսաղեմի ավտոբուսների կենտրոնական կայանը։ Յաֆֆայի ճանապարհը վերակառուցվել է որպես Երուսաղեմի արագընթաց տրամվայի կողմից սպասարկվող հետիոտնային գոտի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականին ճանապարհը սալարկվել է որպես Յաֆֆայի մայրուղու մի հատված, այնուհետև դարձել է Երուսաղեմի հին քաղաքի պատերից դուրս փողոց, որի շուրջ բարգավաճել են Ռուսական վանատուն, Նահալաթ Շիվա և Մահանե Եհուդա հարևանությունները, ինչպես նաև Շաարե Ցեդեկ հիվանդանոցը։ Ճանապարհով ի սկզբանե երթևեկում էին ուղտեր, ցուլեր, բավականաչափ բարելավվելուց հետո՝ ձիաքարշներ։

Գերմանացի կրոնականները, որոնք ստեղծել են գերմանական գաղութը, Յաֆֆայի ճանապարհով առաջինը սկսեցին փոխադրման ծառայությունը։

Յաֆֆայի ճանապարհը 1907 թվականից հետո

Բրիտանական մանդատի ժամանակահատվածում փողոցում տեղակայվել են բազմաթիվ կենտրոնական հաստատություններ, այդ թվում`քաղաքապետարանի, քաղաքի կենտրոնական փոստային բաժանմունքի, Անգլո-պաղեստինյան բանկի և Assicurazioni Generali-ի շենքերը։ Հին քաղաքի պատերի երկայնքով կառուցված արևելյան մասում գտնվող շենքերը քանդվել են 1944 թվականի հուլիսին, որպեսզի չմթագնեն քաղաքի պատմական տեսքը։ Այս ժամանակահատվածում փողոցը ստացավ իր ժամանակակից տեսքը, և այն դարձավ քաղաքի զարգացման կենտրոնական բիզնես-թաղամասի սիրտը։ 1948 թվականի Արաբ-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի և Հորդանանի միջև 19-ամյա բաժանման ընթացքում, որը ժամանակակից Երուսաղեմից առանձնացրեց Հին քաղաքը, Յաֆֆայի ճանապարհի առաջնայնությունը, որպես քաղաքային կենտրոն, անվիճարկելի էր։

Երուսաղեմի քաղաքապետարանը, Երուսաղեմի գլխավոր փոստային գրասենյակը, Մահանե Եհուդա շուկան գտնվում են Յաֆֆայի ճանապարհին։ Որպես բանուկ ուղանցում, այն եղել է ահաբեկչական խմբերի թիրախ և 1960-ական թվականների վերջերին ահաբեկչական հարձակումներից մի քանիսը իրականացվել են այդ փողոցում, այդ թվում՝ Սիոնի հրապարակի սառնարանային ռմբակոծությունը[1] և Սբարո ռեստորանում մահապարտ ահաբեկչի կողմից ռմբակոծությունը։

Իր գոյության ընթացքում Յաֆֆայի ճանապարհը եղել է Երուսաղեմի կենտրոնական պողոտան։ Քաղաքապետարանը մեծ ջանքերով վերափոխեց փողոցը. Յաֆֆայի ճանապարհին սահմանափակեց հասարակական տրանզիտը (ավտոբուսներ և տաքսիներ)՝ փորձելով տարածքն ազատել գերբեռնվածությունից։ 2004 թվականին Ալենբի հրապարակի հատվածում փողոցի տակ պեղվել է թունել, որը հնարավորություն է տալիս, որ քաղաքի կենտրոնական հյուսիս-հարավ ճանապարհը շրջանցի այն[2]։ Նոր համակարգը տեղադրելու համար ճանապարհի մի կողմում տեղադրվել են նոր կոմունալ գծեր։ 180 սեփական տարածքներ տեղափոխվել են ճանապարհի բարելավման համար։

Երուսաղեմի արագընթաց տրամվայը գործարկվել է 2011 թվականից։ Ճանապարհի արևմտյան ծայրամասում, կենտրոնական ավտոկայանի դիմաց, Սանտիագո Կալատրավայի Լարավոր կամրջով տրամվայն անցնում է Յաֆֆայի Ճանապարհով[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FrontPage Magazine». Frontpagemag.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Tzahal Square Tunnel Inaugurated». The Jerusalem Post. 2004 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  3. «Jerusalem Light Rail Project». Railway-technology.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաֆֆայի ճանապարհ» հոդվածին։