Jump to content

Գարեգին Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Եսայան
Ծնվել էփետրվարի 14, 1901(1901-02-14)[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1931)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գարեգին Լևոնի Եսայան (փետրվարի 14, 1901(1901-02-14)[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), հայ խորհրդային քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1919

1919 թվականին ավարտել է Գանձակի գիմնազիան։ 1920-1921 թվականներին աշխատել է Ադրբեջանի ԼԿԵՄ ԿԿ-ի կազմբաժնի վարիչ, 1921-1923 թվականներին՝ Հայաստանի ԼԿԵՄ ԿԿ-ի քարտուղար, ապա ՀԿԿ ԿԿ-ի հրահանգիչ։ 1925-1930 թվականներին վարել է կուսակցական «պատասխանատու» աշխատանքներ։ 1930-1931 թվականներին սովորել է Մոսկվայի գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1931-1932 թվականներին եղել է ՀԽՍՀ Պետպլանի նախագահ, 1932-1933 թվականներին՝ ՀԽՍՀ հողագործության ժողկոմ, 1933-1935 թվականներին՝ Ղամարլուի ՄՏԿ քաղբաժնի պետ, 1935-1937 թվականներին՝ ՀԿԿ Ղամարլուի շրջկոմի առաջին քարտուղար, 1937 թվականին՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահի տեղակալ։ 1932-1937 թվականներին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 522