Հենրիկ Թարջումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Թարջումանյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1951)
Գիտական աստիճան՝ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1959)
Ծննդյան օր 1927
Վախճանի օր 2014
Վախճանի վայր Երևան, Հայաստան
 
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Հենրիկ Վարդանի Թարջումանյան (1927 - 2014, Երևան, Հայաստան), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականին, Կոտայքի շրջանի Ձագ գյուղում։ 1951 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատանքի է անցել տնտեսական, հասարակական և քաղաքական բնագավառներում։ 1959 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[1]։ 1951-1959 թվականներին աշխատել է Հայաստանի տարբեր մեքենատրակտորային կայաններում, 1951-1991 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ մեքենատրակտորային կայանների ինժեներ, 1961-1962 թվականներին՝ ՀԿԿ Բասարգեչարի (Վարդենիսի) շրջկոմի առաջին քարտուղար, 1963-1964 թվականներին՝ Մարտունու գյուղատնտեսական արտադրական վարչության պետ, 1965-1967 թվականներին՝ «Հայգյուղտեխնիկա» միավորման նախագահ, 1967-1969 թվականներին՝ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար, 1969-1975 թվականներին՝ Հայաստանի արհմիությունների վարչության նախագահ, 1975-1985 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար[2], 1958-1990 թվականներին՝ բնապահպանության պետական կոմիտեի նախագահ, 1989-1990 թվականներին՝ «Հայթռչնարդ»-ի պետ[1], այնուհետև՝ ՀԽՍՀ բնապահպանության պետական կոմիտեի նախագահ։

Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 8-րդ և 9-րդ գումարումների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 7-11-րդ գումարումների պատգամավոր։ Եղել է ԽՄԿԿ XXIV համագումարի պատվիրակ։

Մահացել է 2014 թվականին, Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան[1],
  • Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններ[1],
  • Մեդալներ, պատվոգրեր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Ենոք Ղազարյան
ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար
Հենրիկ Թարջումանյան

1975 - 1985
Հաջորդող
Վլադիմիր Մովսիսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թարջումանյան Հենրիկ Վարդանի
  2. «Թարջումանյան Հենրիկ Վարդանի | minagro.am». old.minagro.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.