Գեղամ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղամ Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1950(1950-09-01) (70 տարեկան)
ԾննդավայրՈսկեթաս, Արագածոտնի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1974)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ վարչապետի հուշամեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Գեղամ Հարությունի Պետրոսյան (սեպտեմբերի 1, 1950(1950-09-01), Ոսկեթաս, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2006): ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Պետրոսյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 1-ին, Ոսկեթաս գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ): 1958-1968 թվականներին սովորել է Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1977 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա: 1980 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 1993-1998 թվականներին եղել է պատմության, 1998 թվականից՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2008 թվականից՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան[1]:

Աշխատանքները վերաբերում են Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ՀՀ (1918-1920) հարաբերություններին, ինչպես նաև դիվանագիտական պատմության հարցերին: Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ դիվանագիտության պատմության նորագույն շրջանի, հատկապես 1918 - 1920 թվականների ամենաբարդ ու վիճահարույց հարցերի գիտական մշակումն և լուսաբանումը: Հեղինակ է մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների: Պետրոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ[2]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԱԳՆ երկրորդ աստիճանի պատվո մեդալ
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ
  • ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ
  • ՀՀ ԱԳՆ հուշամեդալ
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • ԵՊՀ ոսկե մեդալ
  • Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ
  • Արցախի համալսարանի պատվավոր պրոֆեսոր

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ: (1918-1920 թվականներ), Երևանի պետական համալսարան, Երևան, Ա. հ., 2006 (համահեղինակ):
  • Ծրագիր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների հետ» (1918-1920 թվականներ): Մագիստրատուրայի «Հայոց պատմություն» մասնագիտությամբ դասընթացի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2010 (համահեղինակ):
  • Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թվականներ): Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2011 (համահեղինակ):
  • Отношения Республики Армения с Россией (1918-1920 гг.. ЕГУ, Ер., Изд-во ЕГУ, 2012, 424 с.
  • Կրթություն հանուն ապագայի: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Գրքույկ, Երևան, ԵՊՀ հրատ, 2015, 44 էջ:
  • Образование во имя мудущего. Факультет международных отношений ЕГУ, Учебник, ЕГУ изд., 2015.
  • Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. Հայոց անկախ պետականության կերտումը (1917 թվականի փետրվար – 1918 թվականի հունիս) | ԵՊՀ հրատ., Երևան, 2018, 268 էջ, 12 ներդիր:
  • Закавказье в дипломатических перипетиях: становление армянской независимой государственности (февраль 1917 - июнь 1918 гг.), Монография, Изд. ЕГУ, Ереван, 2019, 324 с. 12 с. илл.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «Գեղամ Հարությունի Պետրոսյան»