Միքայել Չալյան
Միքայել Չալյան | |
Կրթություն՝ | Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ |
---|---|
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | 1888 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | 1958 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Միքայել Մովսեսի Չալյան (1888, Բաքու, Ռուսական կայսրություն - 1958), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար (1929-1930)[1], ՀԽՍՀ հողագործության ժողովրդական կոմիսար (1930)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1888 թվականին, Բաքու քաղաքում։ Սովորել է Թիֆլիսի երկաթուղային ուսումնարանում և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1920-1922 թվականներին աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի արտակարգ հանձնաժողովների (չեկա) տարբեր մարմիններում։ 1923-1927 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գործկոմի բաժնի վարիչ և արտակարգ հանձնաժողովի նախագահ, 1927-1929 թվականներին՝ Ադրբեջանի ֆինանսների ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1929 թվականի ապրիլից մինչև 1930 թվականի մայիսը՝ ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար[1], 1930 թվականին՝ ՀԽՍՀ հողագործության ժողովրդական կոմիսար[2]։
1931 թվականին աշխատել է Բաքվում, եղել է Ադրբեջանի հողժողկոմի տեղակալ, Բաքվի քաղխորհրդի նախագահի տեղակալ, ԱԿԿ կենտկոմի առևտրի բաժնի վարիչ, Ադրբեջանի արհմիությունների խորհրդի նախագահության նախագահ։
1937 թվականին ձերբակալվել է և որոշ ժամանակ հետո արդարացվել։
Մահացել է 1958 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Արամայիս Երզնկյան |
ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար Միքայել Չալյան 1930 |
Հաջորդող Աբրահամ Գուլոյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Չալյան Միքայել». minfin.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 2,0 2,1 «Չալյան Միքայել Մովսեսի | minagro.am». old.minagro.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
|