Jump to content

Զավեն Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Գևորգյան
 
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1964)
Գիտական աստիճան՝ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ պետական ծառայող և գյուղատնտես
Ծննդյան օր մայիսի 17, 1942(1942-05-17) (83 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Զավեն Գարեգինի Գևորգյան (մայիսի 17, 1942(1942-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, պետական գործիչ։ ՀՀ Գյուղատնտեսության և բնօգտագործման նախարար (2000-2002)[1]։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2001)[2], ՀԳԱ պատվավոր պրոֆեսոր, ՀԳԳԱ ակադեմիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականին, Երևանում՝ ծառայողի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսության ինստիտուտը[2]։ 1964-1977 թվականներին աշխատել է գյուղատնտեսական և գիտական հաստատություններում, 1977-1983 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմում։ 1983-1987 թվականներին եղել է ՀԿԿ Արագածի շրջկոմի առաջին քարտուղար, 1987-1990 թվականներին՝ ՀԿԿ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար։ 1991-1992 թվականներին աշխատել է Երևանի «Բյուրեղ» ֆիրմայում՝ որպես տնօրենի տեղակալ։ 1993-2000 թվականներին աշխատել է Մոսկվայում։ 2000-2002 թվականներին եղել է ՀՀ Գյուղատնտեսության և բնօգտագործման նախարար[1]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի գյուղատնտեսական բույսերի պաշտպանության խնդիրներին։ Ուսումնասիրել է լոլիկի վիրուսային և միկոպլազմային հիվանդությունները և մշակել դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։

  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ, 2012[3]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Геворгян З. Г., Микоплазменные болезни сельскохозяйственных растений, Е., 1981 (համահեղինակ)։
  • Վարունգի և լոլիկի վնասատուներն ու հիվանդությունները ջերմատներում և պայքարի միջոցները / Զ. Գ. Գևորգյան, Զ. Գ. Մանուկյան, Ժ. Կ. Մարկոսյան և ուրիշներ։ ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության Բույսերի պաշտպանության գ/հ ինստիտուտ։ Երևան։ Հայաստան, 1978[4]։
Նախորդող
Գագիկ Շահբազյան
ՀՀ Գյուղատնտեսության և բնօգտագործման նախարար
Զավեն Գևորգյան

2000-2002
Հաջորդող
Դավիթ Զադոյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գևորգյան Զավեն Գարեգինի
  2. 2,0 2,1 «Գևորգյան Զավեն Գարեգինի ։». persons.anau.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «Գյուղնախարարության բարձրագույն պարգևը՝ Զավեն Գևորգյանին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  4. Գևորգյան, Զավեն Գարեգինի; Մանուկյան, Զաքար Սոսի; Մարկոսյան, Ժաննա Կոնստանտինի; Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ, eds. (1978). Վարունգի և լոլիկի վնասատուներն ու հիվանդությունները ջերմատներում և պայքարի միջոցները. Երևան: Հայաստան.