Շավարշ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավարշ Ալեքսանյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտություն՝ անասնաբույծ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 25, 1935(1935-10-25)
Ծննդավայր Սալուտ, Ղուկասյանի շրջան
Վախճանի օր ապրիլի 26, 1994(1994-04-26) (58 տարեկան)

Շավարշ Հմայակի Ալեքսանյան (հոկտեմբերի 25, 1935(1935-10-25), Սալուտ, Ղուկասյանի շրջան - ապրիլի 26, 1994(1994-04-26)), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 25-ին, Ղուկասյանի շրջանի Սալուտ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական-անասնաբույծի որակավորմամբ։

1961-1969 թվականներին աշխատել է Ախուրյանի, Ղուկասյանի, Ամասիայի շրջանների գյուղատնտեսական ձեռնարկություններում։ 1969-1974 թվականներին եղել է ՀԿԿ Ղուկասյանի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1974-1990 թվականներին՝ ՀԿԿ Ղուկասյանի, Ապարանի, Ախուրյանի շրջկոմների առաջին քարտուղար։

1990 թվականի մայիս–օգոստոս աշխատել է ՀԽՍՀ Պետագրոարդի նախագահ[1]։

1990-1994 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։

Մահացել է 1994 թվականի ապրիլի 26-ին։

Ընտրվել ՀԽՍՀ 9-11-րդ գումարումների ԳԽ պատգամավոր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Յուրիկ Ջավադյան
ՀԽՍՀ Պետագրոարդի նախագահ
Շավարշ Ալեքսանյան

մայիս, 1990 - օգոստոս, 1990
Հաջորդող
Վլադիմիր Մովսիսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]