Արշակ Հովհաննիսյան
Արշակ Հովհաննիսյան | |
Կուսակցություն՝ | ՀՅԴ |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | 1883 |
Ծննդավայր | Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | 1954 |
Արշակ Հարությունի Հովհաննիսյան (1883, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1954), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ՀՅԴ գործիչ, Բաքվի «Արև» թերթի խմբագիր։ Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի նախարար (նոյեմբերի 24, 1920 - դեկտեմբերի 2, 1920)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1883 թվականին, Նուխի քաղաքում։ Ավարտել է Կիևի առևտրական ինստիտուտը։ 1919 թվականին ընտրվել է ՀՀ պառլամենտի անդամ։ 1920 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 2-ն աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության և պետական գույքի նախարար։
1921 թվականի փետրվար-մարտ ամիսներին եղել է Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ, 1921 թվականի հուլիսից՝ վտարանդի[1]։
Մահացել է 1954 թվականին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Սիմոն Վրացյան |
Գյուղատնտեսության և պետական գույքի նախարար Արշակ Հովհաննիսյան նոյեմբերի 24, 1920 - դեկտեմբերի 2, 1920 |
Հաջորդող Սարգիս Կասյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հովհաննիսյան Արշակ Հարությունի | minagro.am»։ old.minagro.am (hy-HY)։ Վերցված է 2023-08-31
|