Ենոք Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ենոք Սիմոնի Ղազարյան
Kazaryan-Enok-Semenovich-224x300.jpg
Ծնվել է1907, հոկտեմբերի 6 (հոկտեմբերի 18)
Ծննդավայրգյուղ Վելիսցիխե, Գուրջանիի շրջան, Վրաստան
Մահացել է1981, սեպտեմբերի 30
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունբուսաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Ենոք Սիմոնի Ղազարյան (1907, հոկտեմբերի 6 (հոկտեմբերի 18), գյուղ Վելիսցիխե, Գուրջանիի շրջան, Վրաստան - 1981, սեպտեմբերի 30, Երևան), հայ բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1960 թ.), պրոֆեսոր (1961 թ.)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1938-1942 թվականներին աշխատել է ՀԳԻ-ում՝ որպես բուսաբանության ամբիոնի վարիչ, 1935-1941 թվականներին՝ միաժամանակ՝ Երևանի բուսաբանական այգու, ապա ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն։ 1947-1952 թվականներին և 1961-1962 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղնախարար, իսկ 1955-1981 թվականներին՝ ԵԱԱԻ-ում՝ որպես ագրոնոմիայի և բուսաբանության ամբիոնի վարիչ։ 1947-1951 թվականներին ընտրվել է ԽՍՀՄ, 1950-1954 թվականներին՝ ՀԽՍՀ պատգամավոր[1][2]:

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները վերաբերում են բուսաբանության, երկրաբուսաբանության, մարգագետնաբուծության հարցերին։ Ղազարյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են ՀԽՍՀ բնական կերային հողանդակների բերքատվության բարձրացման վրա միկրոտարրերի և միկրոպարարտանյութերի դերի ու ազդեցության, բնական տարբեր խոտհարքների ու արոտավայրերի բուսաբանական և քիմիական կազմի խնդիրները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горные кормовые угодья CCCP, их улучшение и использование, տես՝ Пастбища и сенекосы CCCP, M․, 1974․
  • Ереванский Ботанический сад : бюллетень Ботанического сада, Отв. ред. Е. С. Казарян, АН СССР - Армянский филиал, Ботанический институт, Ереван, Изд.- во АРМФАН, 1939.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Ղազարյան Ենոք Սիմոնի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png