Թադևոս Թոշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադևոս Թոշյան
Թադևոս Թոշյան.jpeg
Դրոշ
Երևանի քաղաքագլուխ
1917-1918
Նախորդող Սմբատ Խաչատուրյանց
19151917
Հաջորդող Մկրտիչ Մուսինյանց
19191920
 
Ազգություն հայ
Ծննդյան օր 1879
Ծննդավայր Մեղրի

Թադևոս Թոշյան, Երևանի տասներորդ քաղաքագլուխ[1]։

Թադևոս Թոշյանը ռուսական շրջանի վերջին և անկախության շրջանի առաջին քաղաքապետն էր։ 1915 թվականին նա աշխատանքի է անցնում Երևանի նահանգային, ապա Կարսի մարզային վարչությունում՝ խաղողագործության և գինեգործության ոլորտում, ապա աշխատել է որպես Էջմիածնի գավառի գյուղատնտես։ Քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 1917 թվականի նոյեմբերին և աշխատել մինչև 1918 թվականի դեկտեմբերը. հայ ժողովրդի պատմության համար մի ծանր ժամանակահատված, երբ ավարտվում էր առաջին համաշխարհային պատերազմը, իսկ թուրքերը, խախտելով Երզնկայի զինադադարը, հարձակվել էին հայկական հողերի վրա, հետ խլել ազատագրված Արևմտյան Հայաստանը և սպառնում էին նորանկախ հայոց պետականությանը։

Թադևոս Թոշյանի օրոք Երևանի նահանգ էին տեղափոխվել տասնյակ հազարավոր հայ գաղթականներ, հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Նրանք բնակություն են հաստատում Արևելյան Հայաստանի այն տարածքներում, որոնք լքվել էին թուրքերի կամ կովկասաբնակ թաթարների կողմից։ Երևանում հայերի տոկոսը շեշտակի բարձրանում է։ Քաղաքի բնակչությունը անցնում է 50 հազարը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Սմբատ Խաչատրյանց
19151917
Երևանի քաղաքագլուխ
Թադևոս Թոշյան

19171918
Հաջորդող
Մկրտիչ Մուսինյան
19191920