Իգնատի Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնատի Առաքելյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1993)
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 1, 1972(1972-03-01) (52 տարեկան)
Քաղաքացիություն  Հայաստան

Իգնատի Էդուարդի Առաքելյան (մարտի 1, 1972(1972-03-01)), հայ ինժեներ-տնտեսագետ, պետական գործիչ։ ՀՀ գյուղատնտեսության նախարար (2016-2018)[1]։ Տնտեսագիտության թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1993 թվականներին ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում։ 1994-1995 թվականներին աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկի Միջազգային և գործառնությունների վարչությունում որպես մասնագետ, 1995-1998 թվականներին՝ «Էլիտա ակցիոներ» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահ, 1998-2006 թվականներին՝ Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, 2006-2009 թվականներին՝ Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի ֆինանսավարչական տնօրեն, 2009-2015 թվականներին՝ գործադիր տնօրենի տեղակալ, 2015-2016 թվականներին՝ գործադիր տնօրեն։ 2016-2018 թվականներին եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարար[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գյուղատնտեսական նվաճումների համար» ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալ, 2015։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արթուր Խաչատրյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Իգնատի Առաքելյան

2016-2018
Հաջորդող
Սերգո Կարապետյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]