Jump to content

Գերասիմ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գերասիմ Ալավերդյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 8, 1965(1965-05-08) (59 տարեկան)
Ծննդավայր Սրաշեն, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Գերասիմ Վիկտորի Ալավերդյան (մայիսի 8, 1965(1965-05-08), Սրաշեն, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ գյուղատնտեսության նախարար (2009-2010)

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թ. մայիսի 8-ին, Կապանի շրջանի Սրաշեն գյուղում։ 1991 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակի ներքին զորքերում։
  • 1985-1994 թթ. աշխատել է Կապանի թիվ 1 արտադրական միավորումում՝ որպես բանվոր, ապա ենթավարպետ, տեղամասի պետ։
  • 1994-2003 թթ. աշխատել է Կապանի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես պետական հարկային տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ, ապա՝ ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի մարզային բաժնի պետ։
  • 2004-2008 թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի Վերահսկիչ պալատում՝ որպես խորհրդի անդամ, ապա՝ Պետական բյուջեի վերահսկողության վարչության պետ, սպասարկել է գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային համակարգի ոլորտները։
  • 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար[1]։
  • 2010 թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից[2]։

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ՕԵԿ ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Գյուղատնտեսության նախարար
Գերասիմ Ալավերդյան

12 հունիսի 2009—31 դեկտեմբերի 2010
Հաջորդող
Սերգո Կարապետյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]