Jump to content

Արմեն Չարչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Չարչյան
Ծնվել էհունվարի 28, 1960 (64 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան
ԿոչումՊրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Արմեն Գերասիմի Չարչյան (հունվարի 28, 1960(1960-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր (2011), պրոֆեսոր։ Հայաստանի ԱՆ խորհրդատու վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության գծով։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն[1]։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Չարչյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1967-1977 թվականներին սովորել է Երևանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19 դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1977 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1983 թվականին։ 1983-1984 թվականներին անցել է ինտերնատուրա թիվ 1 կլինիկական հիվանդանոցում։

1984-1988 թվականներին Արտաշատի շրջանային կենտրոնական հիվանդանոց շտապ օգնության կայանի բժիշկ, իսկ 1985 թվականից` համատեղության կարգով վնասվածքաբանության բաժանմունքում օրդիանատոր,

1988-1992 թվականներին կրտսեր գիտաշխատող,

1992-1993 թվականներին ավագ գիտաշխատող,

1993-1999 թվականներին գիտական գծով փոխտնօրեն և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ,

1988-1999 թվականներին Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ,

1991-2001 թվականներին Ազգային առողջապահության ինստիտուտի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ,

1999-2014 թվականներին Էրեբունի բժշկական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար,

2001-2006 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ,

2006 թվականից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ,

2014 թվականից «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն,

2018 թվականից Հայաստանի ԱՆ խորհրդատու վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության գծով,

"Медицинский Вестник Эребуни" գիտաբժշկական ամսագրի պատասխանատու քարտուղար։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հարզարկերակային սիմպատէկտոմիայի դերը երկար խողովակաձև ոսկրերի կոտրվածքների սերտաճման խանգարումների բուժման մեջ» թեմայով։

2011 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորական թեզ՝ «Կոքսարթրոզների կանխարգելումը և բուժումը» թեմայով[2],

181 տպագրված գիտական աշխատությունների հեղինակ է[3]

1990-1995 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի հերոսամարտին

1996 թվականին «Հայ Օրթոպեդների, Վնասվածքաբանների և Ռեաբիլիտոլոգների Միջազգային Ասոցիացիայի» հիմանդիր համագումարից առ այսօր հանդիսանում է Ասոցիացիայի գործադիր տնօրենը։

2009-2012 թվականներին՝ ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ։

2008 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով

2012 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

2007 թվականին ՀՀ վարչապետի շնորհակալագիր՝ հայկական բանակի կազմավորման 15 ամյակի առթիվ և արցախյան ազատամարտում բժշկական օգնություն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար,

2007 թվականին ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով,

2011 թվականին ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով,

2011 թվականին ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» մեդալով

2014 թվականին ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով

2014 թվականին ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի հրամանագրով պարգևատրվել է «Վարազդատ Արշակունի» մեդալով

2005, 2010, 2012 թվականներին պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով։

Վերապատրաստումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թ. “Intelligent Hip Surgery Course”, Բրյուսել, Բելգիա
2002 թ. “Medical Care Leadership” Course, Master of Business Administration, Ֆոնտենբլյու, Ֆրանսիա
2000 թ. “Bone and Joint Surgery” Salzburg Cornell Seminars, Զալցբուրգ, Ավստրիա
1994 թ. “Hip and Knee Replacement”, Տուլոն, Ֆրանսիա
1993 թ. “Subject of Traumatology and Orthopaedics”, Տուլոն, Ֆրանսիա
1989 թ. “Traumatology and Orthopaedics”, Հելդրոպ, Նիդերլանդներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Իզմիրլյան բժշկական կենտրոն :։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն». izmirlianmedicalcenter.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Կոքսարթրոզների կանխարգելումը և բուժումը | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Բժ. Արմեն Չարչյան (Վնասվածքաբան-օրթոպեդ)». www.topdoctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]